ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Այսօր հրավիրված ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման ընթացքը:

Նրա տեղեկացմամբ՝ նոյեմբերի 5-ին համաձայնագիրը վավերացրել է Սլովենիան, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 19-ին: Նոյեմբերի 13-ին փաստաթուղթը վավերացրել է Խորվաթիան. այս օրենքն էլ ուժի մեջ է մտել նոյեմբերի 21-ին, իսկ դեկտեմբերի 4-ին համաձայնագիրը վավերացրել է Իռլանդիան:

«Երեկ էլ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը միաձայն որոշում է կայացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին և այն փոխանցել Սենատի վավերացմանը»,- հավելեց նա:

Նիդեռլանդների կողմից Հայաստանին վերաբերվող ևս մեկ որոշում է ընդունվել: Աննա Նաղդալյանի փոխանցմամբ՝ այդ երկրի ԱԳՆ-ի ֆինանսական միջոցները վերաբաշխվել են, արդյունքում ԱԳՆ-ին միջոցներ են հատկացվել՝ հաջորդ տարի Հայաստանում ռեզիդենտ դեսպանություն բացելու համար: «Մենք դա գնահատում ենք որպես քաղաքական աջակցություն՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Մանրամասները՝ տեսանյութում: