Թրամփը կարող է ապրիլի 24-ին հղում անել Սենատի այս բանաձևին՝ այդպիսով օգտագործելով «ցեղասպանություն» բառը. Սուրեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

– Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, ընդ որում՝ առանց որևէ առարկության: Կխնդրեմ Ձեր գնահատականը:

– Սա, մեծ հաշվով, սպասելի էր, մանավանդ՝ հաշվի առնելով վերջին մի քանի օրերին թուրք-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստը և զարգացումները: Սպասելի էր, որովհետև, ընդհանուր առմամբ, լարվածությունը կար, թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, և սա, բնականաբար, ստեղծել էր պարարտ հող, որպեսզի Հայոց ցեղասպանության բանաձևը մտներ Սենատի օրակարգ: Գիտեք, որ համարյա միաձայն ընդունվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, հերթը արդեն Սենատինն էր: Իհարկե՝ առաջին մի քանի փորձերը տապալվեցին, որովհետև հանրապետական մի քանի սենատորներ լուրջ կապեր ունեն վարչակազմի հետ, օգտագործեցին վետոյի իրավունքը և քվեարկության չգնաց: Բայց հիմա քանի որ Թուրքիան այնքան էլ պոպուլյար գործընկեր չէ Վաշինգտոնում, այդքան էլ պոպուլյար չէ Թուրքիային պաշտպանելը, մեծ հաշվով՝ նույնիսկ ամոթ է, շատ քչերն են գնում այդ համարձակությանը՝ թե՛ լոբբիստական կառույցները, թե կոնգրեսականներն ու սենատորները: Արդյունքում մեր լոբբիստական կազմակերպությունները բավական արդյունավետ և պրոֆեսիոնալ օգտվեցին սրանից: Ես այսպիսի որակում կտայի, որ պատերազմը մերը չէր, բայց մենք նաև ունեցանք մեր հաղթանակը:

– Դուք ժամանակին ասել եք, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի, թերևս, ամենաանկանխատեսելի նախագահն է: Նշեցիք, որ նա չի խոստացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց նաև հիմա հանրապետականներին չստիպեց վետո կիրառել: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հաջորդ տարի, ԱՄՆ նախագահ վերընտրվելու դեպքում, անկանխատեսելիությունը ևս մեկ անգամ արտահայտվի, և նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

– Իրականում հարցը մի փոքր ուրիշ ուղղությամբ կտանեմ, որովհետև նախ՝ մինչև նոյեմբերի ընտրություններն ապրիլի 24 կա: Եվ ապրիլքսանչորսյան ուղերձում նախագահը կարող է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: Բայց եթե նա չի ցանկանում ուղղակի այդ եզրույթն օգտագործել, նա կարող է ասել՝ հղում անելով այս փաստաթղթին, որ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ցեղասպանության վերաբերյալ բանաձև, որով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, և ես միանում եմ այդ դատապարտմանը: Այս փաստաթղթի կարևորությունը նաև սրանով է շատ մեծ, որովհետև այն իրավական առումով նախադեպ չէ, բայց քաղաքական առումով լուրջ նախադեպ է: Ընդ որում՝ նախադեպ է ոչ միայն Միացյալ Նահանգների ներքաղաքական օրակարգի, այլև աշխարհի համար, որովհետև ԱՄՆ-ի Կոնգրեսը, որպես հզոր գերտերության օրենսդիր մարմին, ընդունել է շատ կարևոր բանաձև, որը կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ նաև այլ պետություններում: Չմոռանանք նաև, որ նահանգային մակարդակով 50 նահանգներից 49-ը՝ բացառությամբ Միսիսիպիի, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այնպես որ՝ այս գործընթացը լուրջ առաջընթաց է արձանագրել:

– Բաքուն երեկ կրկին խոսել է արցախյան հակամարտությունից: Էլմար Մամեդյարովն ասել է, որ հայկական կողմը հանդիպումների ընթացքում տարբեր փաստաթղթեր է ներկայացրել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:  

– Ի դեպ՝ ինքը «Լավրովի պլանը» կապեց ձեռք բերված մեկ այլ փաստաթղթի՝ «մադրիդյան սկզբունքների» հետ՝ նշելով, որ սրանք փոխկապակցված են և սկզբունքները նույնն են: Հիմա հայկական կողմը պնդում է, որ բանակցություններն ընթանում են, պնդում է նաև, որ որևէ փաստաթուղթ չկա, որ իրենք ուսումնասիրում են՝ հասկանալու և վերաիմաստավորելու համար «մադրիդյան սկզբունքները»: Հետևաբար՝ ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ինչի մասին են խոսել Բրատիսլավայում և ինչի մասին են խոսելու փետրվարին կայանալիք հանդիպման ժամանակ: Եվ, ընդհանրապես, ինչ են տալիս այս բանակցությունները: Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս մեկ կարևոր թեզ է առաջ քաշել այսօր, որ պատերազմ լինի, թե չլինի, բանակցությունները պետք է լինեն: Այսինքն՝ այն թեզը, որ մերոնք շրջանառում են, որ պատերազմի այլընտրանքը խաղաղությունն է և հակառակը, ինչ-որ առումով տրամաբանական չի լինում, որովհետև նույն 2016 թվականի ապրիլյան դեպքերից առաջ էլի բանակցություններ կային: Այսինքն՝ Ալիևը կարող է մի ձեռքով բանակցել, մյուսով՝ պատերազմել: Այնպես որ՝ պատերազմի այլընտրանքը խաղաղությունը չէ:

– Բրատիսլավայում կայացած հանդիպումից առաջ Ադրբեջանը ԵԱՀԿ նախարարական կոմիտեին ուղղված հայտարարություն տարածեց: Այդ հայտարարությանը Դուք անդրադարձել էիք՝ նշելով, որ դրանից հետո պետք է դուրս գալ բանակցություններից և հույսը դնել հայոց բանակի վրա: Դա իսկապե՞ս ելք է այս իրավիճակում, իսկապե՞ս գտնում եք, որ բանակցելու տեղ այլևս չկա:

– Տեսեք, բանակցել հնարավոր է ամեն ինչի մասին: Ամեն ինչի շուրջ կարող ենք ձեռք բերել համաձայնություն՝ խաղաղապահներ լինեն, տարածքների փոփոխություններ լինեն, սահմանի դեմարկացիա լինի… ամեն ինչի շուրջ հնարավոր է պայմանավորվել: Հնարավոր չէ երբեք պայմանավորվել Արցախի կարգավիճակի շուրջ, որովհետև այն մեզ համար պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս, իրենց համար՝ Ադրբեջանի կազմում: Սա նշանակում է, որ կարգավիճակը մշտապես մնալու է կռվախնձոր: Փուլային տարբերակը, որն Ադրբեջանն առաջարկում է, դա ինչ է, ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու ո՛չ յոթ շրջաններից, ո՛չ Արցախից, ասելու է՝ ամբողջը և հենց հիմա: Եվ այդ դեպքում, եթե մենք հիմա փուլային տարբերակով ինչ-որ բան էլ զիջենք, վստահ չենք, որ վաղը ինչ-որ մեկը Արցախի կարգավիճակի հարցը կլուծի այն տրամաբանությամբ, որը մեզ ձեռք է տալիս, այդ թվում՝ միջազգային հանրությունը: Այսօր համանախագահներ Մակրոնը, Պուտինը և Թրամփը ինչ-որ խոստումներ կարող են տալ, բայց նրանք կարող են վաղը չլինել, ումի՞ց ենք ստանալու այդ երաշխիքները: Դրա համար, ես կարծում եմ, որ բանակցություններն այսօր գտնվում են շատ անհասկանալի, փակուղային վիճակում: Վստահ եմ նաև, որ այսօր բանակցություններ կան, և դրա մասին նաև Մամեդյարովն է ասում՝ սա ուղղակի մեր ուղղությամբ նետված քար է, և սպառնալիք, որ այո՛, կարող ենք բանակցել, բայց պատերազմ էլ կարող ենք սկսել:

– Եթե հակիրճ ամփոփելու լինենք 2019 թվականը՝ մի քանի օր է մնացել դրա ավարտին, ի՞նչ վիճակ է արցախյան բանակցություններում և ի՞նչ ակնկալիքներ ունենանք 2020 թվականին:

– Բավականին բարդ է արցախյան բանակցություններից խոսել, որովհետև Հայաստանի իշխանություններն անընդհատ խուսափում են բանակցություն բառից. Զոհրաբ Մնացականյանը վերջին հանդիպումը որակեց որպես խորհրդատվություն, Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումները նույնպես չի որակում որպես բանակցություն: Ընդհանուր առմամբ՝ այդ բանակցությունները լուրջ արդյունք չեն տալիս, այս բանակցային գործընթացի հանգուցալուծմանը չեմ հավատում: Ես կարծում եմ՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի հաջորդ տարբերակին, որ և՛ կբանակցենք, և՛ կպատերազմենք: Այնպես որ՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին: Իսկ եթե ավելի գլոբալ գնահատական տանք մեր արտաքին քաղաքականությանը՝ ունեցել ենք մի քանի շատ կարևոր տապալում, որոնք հնարավոր էր, որ չլինեին: Դրանք ՀԱՊԿ-ում մեր գործողություններն էին՝ գլխավոր քարտուղարի հետկանչն էր, ամերիկյան ուղղությամբ դեռևս լուրջ ձեռքբերումներ չկան, բարձր մակարդակի հանդիպումներ չկան: Իհարկե, ԱՄՆ-ն հայտարարեց, որ Հայաստանին լրացուցիչ օգնություն կտրամադրի, եթե հիշում եք, նաև 40 մլն դոլարի փաթեթն ընդունվեց Ներկայացուցիչների պալատում, գնաց Սենատ ու մոռացվեց այնտեղ: Սա էլ եմ տապալում համարում, որովհետև փողը այնտեղ դրած՝ մերոնք ուղղակի չաշխատեցին, որ այդ փողը բերեն: Եվրամիության հետ հարաբերություններում նույնպես լուրջ առաջընթաց չկա, գոնե այն առումով, որ անդամ պետություններից ոչ բոլորն են ստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, թեև իշխանությունները պնդում էին, որ մինչև տարվա վերջ բոլորը կվավերացնեն, և մենք կունենանք արդեն վավերացված փաստաթուղթ: Ընդհանուր առմամբ, 2019 թվականը գնահատելով՝ կարծում եմ, որ մենք լրջագույն առաջընթաց որևէ ուղղությամբ չենք ունեցել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան