Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում չկա

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Թեհրանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմը դադարեցնելու համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանը, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մի քանի օրվա ընթացքում։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ «համաձայնագրի տեքստի մեծ մասը վերջնականացված է, սակայն խնդիրը սկսվել է, երբ ամերիկյան կողմը նոր պահանջներ է ներկայացրել և փոխել է իր դիրքորոշումները»։

Նա հավելել է, որ Թեհրանը «դեռ վերջնական եզրակացության չի եկել համաձայնագրի վերաբերյալ»։

Tasnim լրատվական գործակալությունը նշել է, որ նախորդ երկու ամիսների ընթացքում Թրամփը 38 անգամ հայտարարել է համաձայնագրի անխուսափելիության մասին։

«Քանի դեռ Իրանը չի հայտարարել պոտենցիալ փոխըմբռնման մասին, Թրամփի ցանկացած նորություն այս թեմայով պետք է ընկալվի նույն կերպ, ինչ նրա նախորդ հաղորդագրությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է Իրանի դեմ հինգշաբթի գիշերվա հարվածներ։ Նա նաև հայտարարել է «մեծ համաձայնագրի» մասին, որը կարող է լուծել Իրանի հետ պատերազմը՝ ենթադրություն հայտնելով, որ այն կվերջանակացվի առաջիկա օրերին։ Ըստ Թրամփի՝ շուտով, հնարավոր է՝ Եվրոպայում, նախատեսվում է փաստաթղթի ստորագրման արարողություն, որին կմասնակցի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի