Ոստիկանությունում արյունլվիկ մարդիկ էին, բոլորի գլուխները ջարդված, դեմքերն արյունլվա․ Մարտի 1-ի գործով տուժածը փոխհատուցում չի ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.03.2026 | 16:54
Միրզոյանն ու Ֆիդանը կարևորվել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը
06.03.2026 | 16:44
Որ երկրներն են ՀՀ-ի համար սպառնալիք, որոնք՝ կարևոր քաղաքական գործընկեր . IRI-ի հարցման արդյունքները
06.03.2026 | 16:40
Իսրայելական ուժերը Թեհրանում ոչնչացրել են Խամենեիի ստորգետնյա բունկերը. իսրայելական բանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 16:31
Դատարան է հանձնվել Մարտի 1-ի գործով ևս 3 մեղադրյալների՝ Ռոբերտ Մելքոնյանի, Վալերիյ Օսիպյանի և Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
06.03.2026 | 16:27
Ջրաշենին են վերադարձվել 17,8 մլն դրամ մոտարկված արժեքով մանկապարտեզի շենքն ու հողատարածքը. վարչապետ
06.03.2026 | 16:20
Իսրայելը հայտարարել է Բեյրութին նոր հարվածների մասին. ՄԱԿ-ը զգուշացնում է՝ Լիբանանից զանգվածային տարհանման հրամանները միջազգային իրավունքի խախտում կարող են լինել
06.03.2026 | 16:11
ՌԴ-ն և Ուկրաինան ռազմագերիների նոր փոխանակում են իրականացրել՝ «300-ը 300-ի դիմաց» բանաձևով
06.03.2026 | 16:03
Սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ ձյան տեսքով
06.03.2026 | 15:51
Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրանում է, բոլոր հրահանգները տրված են. Բայրամով
06.03.2026 | 15:42
Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը վերջին օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով. Երևան է վերադարձել 104 քաղաքացի
06.03.2026 | 15:30
Լեբրոն Ջեյմսը գերազանցել է ռեկորդ, որը պահպանվում էր 1989 թվականից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 15:21
Շիրազում հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել․ իրանցի պաշտոնյա
06.03.2026 | 15:10
Արաբկիրում կրակոցների հեղինակը ձերբակալվել է // ԱՄԷ-ից շուրջ 200 քաղաքացի է վերադարձել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
06.03.2026 | 15:03
Թրամփն աջակցում է քրդերի հարձակմանը Իրանում. Reuters
06.03.2026 | 14:55
Լոնդոնում 4 անձ է ձերբակալվել Իրանի հետ կապված հակաահաբեկչական հետաքննության շրջանակում
Բոլորը

2008 թվականի մարտ 1-ի արյունոտ դեպքերին 6-7 ոստիկանների շրջափակման մեջ հայտնված ու խոշտանգված Ռաջու Պետրոսյանը դուրս է մնացել պետական աջակցության ծրագրից։ Մարտյան իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվող աջակցության չափն ու ստանալու կարգը հաստատել էր կառավարությունը՝ օգոստոսի 8-ի նիստում։ Այսպիսով, 10 զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրին կտրամադրվի 30 միլիոն դրամ աջակցություն, ծանր մարմնական վնասվածքներ ստացածներին՝ 15 միլիոն դրամ, իսկ միջին վնասվածքներով անձանց՝ 5 միլիոն դրամ:

«Կներեք կոպիտ ձևակերպման համար՝ սրանով կյանքի գին չի որոշվում ՀՀ քաղաքացու, սա ընդամենը ձևակերպվում է որպես աջակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակի վրաններից մեկում քնած ժամանակ հարձակման ենթարկված Ռաջու Պետրոսյանին ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով տուժող է ճանաչել։ Նախկին ընդդիմադիր ակտիվիստը պնդում է՝ պետական աջակցության ծրագրից դուրս է մնացել, քանի որ դատաբժշկական փորձաքննության արձանագրության մեջ լիարժեք և օբյեկտիվ չեն գնահատվել ու չեն գրանցվել վնասվածքները։ Ռաջու Պետրոսյանի պարագայում վնասվածքները չեն դասակարգվել միջին կամ ծանր կարգի, ու նա չի հայտնվել աջակցություն ստանալու ենթակա անձանց ցանկում։ Ռաջուն հիշում է, որ դատաբժշկական փորձաքննությունը թերի է կատարվել։

«90%-ը սխալ էր գրված։ Ինձ Էրեբունու ոստիկանությունից երբ տանում էին ՁՊՎ, ինձ տարել են դատաբժշկական փորձաքննության՝ երկու ոստիկանով, թղթերիս մեջ գրված է, որ ինձ հետ ներկա մարդ չի եղել, դա էլ են սխալ գրել՝ իմ կողքին եղել են 2 ոստիկաններ։ Մտցրել են դատաբժշկի մոտ, նա մի հայացք է գցել դեմքիս՝ հայացքով նայել է վնասներս՝ ականջիս պատռվածք, երեսիս արյուն, ձեռքերս քերծված, ինքը մենակ դա է գրել, ինձ մանրամասն չեն ստուգել։ Գազելի մեջ Օպերայի հայաթում դուբինկեքով գեշ հարվածներ ոտքերիս են հասցրել, որը չի երևում։ Թղթի մեջ գրել են, որ դաժե թեթև չեն վնասվածքները»։

Ռաջու Պետրոսյանը զարմանում է, թե ինչու է իշխանությունը հիմք ընդունում 2008 թվականից հետո իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքները այն դեպքում, երբ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով մեկը մյուսի հետևից ապացույցներ կեղծելու և վերացնելու մեղադրանքներ է ներկայացնում ՀՀԿ-ական իշխանության նախկին պաշտոնյաների:

«Իշխանությանը, երբ կհասնի հերթը, նախկին իշխանությունը ամեն ինչ սխալ է արել, ամեն պարտակել ու թաքցրել են ու բոլոր փաստաթղթերը կեղծել են, երբ հիմա հերթը հասել է ինձ, որ պետք է փոխհատուցեն, վիզ են վերցնում նախկին իշխանության ժամանակ գրված դատաբժշկական փորձաքննության արդյունքները»,- պատմում է Պետրոսյանը։

Ռաջուն ասում է՝ իրենից բացի կան Մարտի 1-ի ժամանակ ծանր վնասվածքներ ստացած այլ անձինք ևս, որոնք դուրս են մնացել աջակցության ծրագրից, ինչպես օրինակ՝ Կարեն Թարխանյանը։ Factor TV-ն ամռանն այցելել էր Մարալիկ քաղաք և ներկայացրել մարտյան իրադարձություններից հետո 10 ամիս «Կոշ» ՔԿՀ-ում բանտարկված Ռաջու Պետրոսյանի պատմությունը։ «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ ոտքերին հարվածներ ստացած Ռաջուն տարիների ընթացքում գամվել է սալյակին՝ չկարողանալով ինքնուրույն տեղաշարժվել։ Տառապում է ռևմատոիդ պոլիարտրիդ հիվանդությամբ՝ առաջին կարգի հաշմանդամ է։

«Օպերայի բակում հարվածում էին մահակներով, բայց մաշկիս էին հարվածում, դեմքիս չէ, որ վնասվածք չլինի՝ կակուղ ծեծ կտային։ Հարվածներից ուշքի եմ եկել, մի ոստիկան դրել էր ոտքը դոշիս, ասում էր՝ չհելնես։ Ոստիկանությունում արյունլվիկ մարդիկ էին, սաղ գլուխները ջարդված, դեմքերն արյունլվա։ Մարմինս դողում էր էդ մարդկանց տեսնելուց։ Ստիպելով ասում էին՝ հայհոյիր ընդդիմադիրներին։ Իրենց ասածի հակառակն արի, գցեցին գետնին, հարվածում էին ոտքերով։ Տեսան, որ ճար չկա, ասին՝ տարեք, մյուսին բերեք։ Բոլորին էլ խփում էին։ Ոստիկանը ավտո էր գնել, վառել էին մեքենան, մոտեցավ խցին, զենքը հանեց, պահեց վրես, բա՝ կխփեմ քեզ։ Ասի՝ հանել ես՝ խփի, ինչի՞ ես ստից պահել վրես, 10 հոգու խփել էիք, ուզում էիք 11-րդը լրացնել»։

Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը պարզաբանում է՝ շուրջ 5 տասնյակ անձի, այդ թվում՝ Ռաջու Պետորսյանին փոխհատուցում չտրամադրելը օրենքի սահմանած պահանջներով է պայմանավորված՝ պետությունից աջակցություն կարող են ստանալ միայն միջին կամ ծանր վնասվածք ստացածները.

«Սա այն պահն է, որ արդարությունն ու արդարադատությունը իրար չեն կպնում։ 11 տարվա վաղեմության վնասվածքների իրական ծանրությունը նշել իսկապես խնդիր է, և այստեղ շատ կարևոր է, որ չլինեն մարդիկ, որոնք կարող են ստանալ աջակցություն՝ առանց էդ օրը ներկա գտնվելու ու վթարից ստացած վնասվածքով գան աջակցություն ստանան։ Մյուս կողմից արդար չէ, որ մարդիկ, որոնք իսկապես վնասվածք են ստացել, հատկապես, երբ նրանք միջին ու ծանր վնասվածքներ են ունեցել, և այսօր զրկվում են աջակցությունից։ Ես այստեղ միտում չեմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ օբյեկտիվ զգուշություն, ես ունեմ տեղեկություն, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ՀՔԾ-ին և անգամ գիտեմ, որ խարդախության դեպք է բացահատյտվել, եկեք ստեղ միտում չտեսնենք, որ պետությունը չի ուզում, պարզապես պետք է լայն համագործակցության արդյունքում գտնենք գործիքակազմ՝ հարցին լուծում տալու ահմար»։

Արմեն Խաչատրյանը երեք խումբ է առանձնացնում՝ մարդիկ, որոնց վնասվածքները դատաբժշկական արձանագրել է, սակայն կեղծ եզրակացություններ են կազմվել ու նվազ մարմնական վնասվածք է նշվել, երկրորդ խումբը կազմում են մարդիկ, որոնք ընդհանրապես դատաբժշկական փորձաքննություն չեն անցել, և երրորդ խմբում ընդգրկվածները բուժվել են տնային պայմաններում։ Խնդրին վերջնական լուծում տալու համար կա ընդամենը 3 տարի ժամանակ, երբ կավարտվի Մարտի 1-ից տուժածներին աջակցություն ցուցաբերելու կառավարության սահմանած ժամկետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Աանանյան