Ատոմակայանը ռազմական հարվածից պաշտպանված չէ. Մեծամորի հսկայի այսօրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում 2026 թվականին դադարեցնել Մեծամորի ատոմակայանի աշխատանքները։ Այս մասին այսօր Հայաստանում ՌԴ դեսպանի հետ շրջայցի ժամանակ ասաց  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը․ «Շրջափակված լինելով երկու երկրների կողմից, ՀՀ-ն այս փուլում քանի դեռ չի անցել ամբողջությամբ․․․ կամ մեր հզորությունները թույլ չեն տվել այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ․․․ պետք է անկախ լինել, որպեսզի կարողանանք նման ճոխություն թույլ տալ: Այս փուլում գործընկերները պետք է որոշակի փոխըմբռնումով մոտենան Հայաստանի՝ ատոմային էներգիայի խաղաղ շահագործմանը»։

Նախարարը հիշեցրեց՝ ատոմակայանը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի։ Այստեղ արտադրված էներգիան բավարարում է Հայաստանի պահանջարկի 40%-ը, ողջ հզորությամբ գործելու պարագայում ծավալը կհասնի 50%-ի: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի խոսքով՝ օրակարգում նոր ատոմակայան կառուցելու հարց չկա՝ գործող էներգաբլոկը ունակ է գործել մինչև 2026 թվականը, անգամ թույլատրելի է մինչև 2036 թվականը շահագործել։ Իսկ մինչ այդ, Հայաստանը պարտադրված է պարբերաբար արդիականացնել ատոմակայանը՝ վարկ վերցնելով Ռուսաստանից։

Նախկինում հայտարարվում էր, որ երկրորդ էներգաբլոկը կհիմնանորոգվի և լիարժեք կգործարկվի այս տարեվերջին, սակայն աշխատանքների ավարտը նախատեսված է 2021 թվականին։ Ժամկետները երկու տարով երկարել են։ Արդիականացման նպատակով Հայաստանը Ռուսաստանից 270 միլիոն դոլար վարկ է վերցրել՝ տարեկան 3% տոկոսադրույքով։ Եվս 30 միլիոն դոլար Մոսկվան դրամաշնորհ է տվել՝ նախագծային աշխատանքների համար։ Ըստ նախարար Պապիկյանի՝ երկարացվել է նաև վարկի օգտագործման ժամկետը․ «Երբեմն շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին և բնականաբար, դրա արդյունքում անհրաժեշտություն է առաջանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգման։ Այդ իսկ պատճառով մինչև 2021 թվականը վարկի երկարացում է նախատեսվում»։

Մեծամորի ատոմակայանը պարբերաբար հայտնվում է թուրք-ադրբեջանական քննադատությունների թիրախում, որոնք Հայաստանի էներգետիկ շրջափակման նպատակից ելնելով միջազգային կառույցներում առաջ են քաշում այն փակելու գաղափարը՝ մանիպուլացնելով ու ուռճացնելով անվտանգության հարցը։ Նախարար Պապիկյանն ասում է՝ ատոմակայանը գործում է միջազգային ստանդարտներով և մտահոգությունները տեղին չեն։ Այդուհանդերձ, կան օբյեկտիվ հարցեր՝ ատոմակայանի ենթակառուցվածքի ժամկետով պայմանավորված։ Մեծամորի հսկայի ռեակտորը նախագծվել է անցած դարի 60-70-ականներին և 2026 թվականի դրությամբ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը կլինի աշխարհի ամենահին ռեակտորներից մեկը։ Այս մոդելը չունի անվտանգության այնպիսի համակարգեր, որոնք նոր սերնդի ռեակտորներին են հատուկ։ Աշխարհում, տարեցտարի այս մոդելի ռեակտորներից հրաժարվում են, ինչպես դա արել է Գրեմանիան դեռ 90-ականներին կամ վերջին տասնամյակներում՝ Բուլղարիան, Սլովենիան ու Ռուսաստանը։

Ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանից Factor TV-ն հետաքրքրվեց՝ արդյոք ռեակտորի վիճակը թո՞ւյլ է տալիս, որ ատոմակայանն աշխատի 2026 թվականից հետո. «Հիմա մենք ի՞նչ ենք արել՝ 30 տարի շահագործումից հետո կյանքի տևողության երկարացման ծրագրի շրջանակներում կատարվել են համալիր հետազոտություններ և ռեակտորի իրանի ստուգումներ՝ 2016 թվականին։ Մեր գլխավոր կոնստրուկտորը՝ ՄԻ ռուսական ընկերություն, կատարել է հաշվարկներ, և ունենք որոշակի հապաղումներով մինչև 2026 թվական և հետագա։ Ինչու հապաղումներով, որովհետև մենք պետք է կատարենք ռեակտորի իրանի թրծում։ Թրծումից հետո կարող ենք ևս երկար աշխատել»։

Անժխտելի փաստ է, որ Մեծամորի ատոմակայանի խափանումը կարող է վտանգել մարդկանց առողջությունը և հանգեցնել Հայաստանի տարածքի ամայացմանը: Այս համատեքստում հնչող մյուս մտահոգությունը կապված է պաշտպանիչ գմբեթ չունենալու հետ, ինչը, ըստ մասնագիտական գնահատականների, ոչ միայն առավել խոցելի է դարձնում այն ահաբեկչական հարձակումների նկատմամբ, այլև առավել ծանր կդարձնի ռեակտորի հնարավոր պայթյունի հետևանքները: Մովսես Վարդանյանը դա պայմանավորում է հին ռեակտորի գոյությամբ․ «Բայց ես ձեզ մի գաղտնիք ասեմ՝ որևէ ատոմային կայան ռազմական հարվածից պաշտպանված չէ, այդ թվում՝ հայկական ատոմակայանը։ Գմբեթը պաշտպանություն է, որ եթե որևէ վթարից ինքնաթիռ և օբյեկտ ընկնի ինքը կարողանա պաշտպանել։ Հիմա կան ավելի մեծ ինքնաթիռներ՝ A 380 տիպի, որից շատ կայանների գմբեթները պաշտպանված չեն»։

Ատոմակայանում չեն մտածում պաշտպանիչ գմբեթ ունենալու մասին, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ։ Ատոմակայանի տնօրենը, սակայն, շտապում է հանգստացնել․«Պաշտպանության նախարարությունը մեզ կպաշտպանի, ինչպես և ձեզ»։

Պարբերաբար ատոմակայանի աշխատակիցները դժգոհում են աշխատավարձերի չափից։ Ամիսներ առաջ զանգվածային դժգոհությունը սրվել էր այնքան, որ շուրջ 70 աշխատակից աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Ատոմակայանի տնօրենը տեղակացրեց, որ բունտից հետո կառավարության և ատոմակայանի համատեղ աշխատանքի արդյունքում աշխատավարձի 10-ից 20% բարձրացում է եղել։ Միջին աշխատավարձն այսօր Աաոմակայանում 360 հազար դրամ է։ Ի դեպ, օգտվելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման փաստից, լրագրողները հետաքրքրվեցին Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման միջադեպից՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Դեսպանը հրաժարվեց որևէ պատասխան տալ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան