Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Կիևին ուղղված ցանկացած կոչ՝ դադարեցնելու խաղաղ տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները, կարող է միայն ողջունվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան կոչը, գրում է Ինտերֆաքսը։

«Անշուշտ, կարելի է միայն ողջունել Կիևին ուղղված ցանկացած կոչ՝ դադարեցնելու հարձակումները խաղաղ տնտեսական ենթակառուցվածքների վրա»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլում Թրամփի՝ դիզելային վառելիք արտադրող ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված կոչը համարում են հակամարտության կարգավորման համար դրական քայլ։

Միաժամանակ, Պեսկովը չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը, Ուկրաինայի կողմից կոչին դրական արձագանքելու դեպքում, պատրաստ է ձեռնպահ մնալ Կիևի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումներից։

«Ընդհանուր առմամբ, ցանկացած երկիր կարող է իր ազդեցությունն օգտագործել Կիևի վրա՝ նրան ավելի ճկուն լինելուն դրդելու համար, ինչն էական ներդրում կլինի կարգավորման գործում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Գլոբալ հարավի երկրներն ինչ կարող են անել ուկրաինական հակամարտության կարգավորման համար։

Նա նշել է, որ Նյու Դելիում իրենց շփումների ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «ակտիվ հետաքրքրություն են հայտնել ուկրաինական խնդրի նկատմամբ և խոսել իրենց երկրների  պատրաստակամության մասին՝ անհրաժեշտության դեպքում դերակատարում ունենալ կարգավորման գործում։

«Դա բավական դրական է ընդունվել նախագահ Պուտինի կողմից։ Նա լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել այն մասին, թե իրականում ինչպիսին է իրավիճակը կարգավորման շուրջ և ինչպիսին է իրական իրավիճակը ճակատներում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դադարեցնել դիզելային վառելիքի արտադրությամբ զբաղվող ռուսական ձեռնարկությունների վրա հարձակումները։

«Մենք այդ մասին խոսել ենք պարոն Զելենսկիի հետ։ Կան բազմաթիվ այլ թիրախներ։ Պետք չէ հարվածել դիզելին։ Դա վնասում է [ամբողջ] աշխարհին»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները հանգեցնում են դիզելային վառելիքի պակասի և դրա գների աճի։

«Դա տեղի է ունենում ոչ թե Մերձավոր Արևելքի պատճառով, այլ այն ամենի պատճառով, ինչ կատարվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի