Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտահանողների խորհրդի (TİM) տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Թուրքիայի արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4 տոկոսով՝ 177,9 միլիարդ դոլարից հասնելով 185 միլիարդ դոլարի, գրում է Անադոլու գործակալությունը։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում աճել է նաև դեպի ութ հարևան երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա,  Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա և Հունաստան արտահանման ընդհանուր ծավալը։ Թուրքիայի արտահանումը դեպի այս երկրներ աճել է 2,6 տոկոսով՝ 17,762,593,000 դոլարից հասնելով 18,226,225,000 դոլարի։

Հաղորդվում է, որ նույն ժամանակահատվածում դեպի Հայաստան արտահանումը կազմել է 1 մլն 336 հազար դոլար։

Հունվար-օգոստոս ամիսներին հարևան երկրներից արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Իրաք՝ կազմելով 5,758,899,000 դոլար։ Իրաք արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,5 տոկոսով։ Դրան հաջորդում են Բուլղարիան՝ 3,439,040,000 դոլար, Հունաստանը՝ 2,293,038,000 դոլար, Վրաստանը՝ 1,949,857,000 դոլար, Սիրիան՝ 1,675,429,000 դոլար, Իրանը՝ 1,566,709,000 դոլար, և Ադրբեջանը՝ 1,541,916,000 դոլար:

Իրաքը, Բուլղարիան, Հունաստանը և Վրաստանը առանձնանում են որպես Թուրքիայի ամենամեծ արտահանման շուկաներ հարևանների շրջանում: Այս չորս երկրներ ընդհանուր արտահանումը հունվար-օգոստոս ժամանակահատվածում հասել է 13,440 մլրդ դոլարի։

Այս ժամանակահատվածում արտահանումն աճել է հարևան ութ երկրներից հինգի դեպքում, նվազել՝ երեքի դեպքում: Արտահանումն աճել է դեպի Հայաստան, Վրաստան, Սիրիա, Բուլղարիա և Իրան, մինչդեռ նվազել է դեպի Իրաք, Հունաստան և Ադրբեջան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի