ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և ՌԴ սահմանապահ զորքերը Հայաստանի անվտանգային համակարգի բաղկացուցիչ մասն են։ Դրանց դուրսբերումը՝ առանց համարժեք փոխարինման, լուրջ սպառնալիքներ կստեղծի երկրի տարածքային ամբողջականության համար։ Factor TV-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով իր քաղաքական ղեկավար Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե ռազմաբազայի դուրսբերմամբ Հայաստանը «անտեր» է մնալու՝ Ղազարյանն ընդգծեց, որ ցանկացած պետության անվտանգության հիմքը սեփական զինված ուժերն են, սակայն դրան զուգահեռ գոյություն ունեն այլ կարևոր բաղադրիչներ, այդ թվում՝ միջազգային ու երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը։

«Ռուսական ռազմաբազան և սահմանապահ զորքերը տեղակայված են երկկողմ պայմանագրերի հիման վրա։ Մեր զինված ուժերն ու ռուսական ստորաբաժանումներն ունեն գործողությունների հստակ սինխրոնացված պլան թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական դրության պայմաններում»,-ասաց նա։

Էդգար Ղազարյանի գնահատմամբ՝ Թուրքիայից սպառնացող ռազմական ագրեսիայի վտանգը դեռևս պահպանվում է։ 102-րդ ռազմաբազան, հանդիսանալով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մաս, հնարավոր հարձակման դեպքում ունի դիմադրություն ցույց տալու և ՌԴ-ից լրացուցիչ ռազմական աջակցություն ստանալու մարտական խնդիր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան