Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
Քաղաքականություն
14.09.2026 | 16:56
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվել, գրում են վրացական լրատվամիջոցները։
«Ես որոշում եմ կայացրել լքել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Քաղաքական թիմի հետ խորհրդակցությունների արդյունքում կշարունակեմ գործունեությունս մեկ այլ գերատեսչությունում, որտեղ, ինչպես և նախկինում, լիարժեք պատասխանատվությամբ կծառայեմ մեր երկրի և հասարակության շահերին»,- նշել է նա։
Ավելի ուշ ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Գելաձեն կզբաղեցնի Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։
«Իր գիտելիքներով և փորձով նա էապես կամրապնդի Վրաստանի ներքին գործերի նախարարության թիմը»,- հայտարարել է Կոբախիձեն։
Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում Վրաստանի վարչապետը ներկայացրել է Թամազ Բորաշվիլիի թեկնածությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

