Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին և տեխնոլոգիայի քննադատներին անվանել «շատ բացասական ուժեր», փոխանցում է Meduza-ն։

«Մենք արհեստական բանականության ոլորտում առաջ ենք Չինաստանից։ Մենք աշխարհի տեխնոլոգիապես ամենազարգացած երկիրն ենք և, անկեղծ ասած, ցանկանում եմ, որ այդպես էլ մնա, որովհետև ով հաղթի արհեստական բանականության մրցավազքում, ի վերջո, կհաղթի ամեն ինչում»,- հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ, անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ սահմանափակումներ սահմանել արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունների նկատմամբ։ Սակայն, նրա խոսքով, ներկայում տեխնոլոգիայի բազմաթիվ քննադատներ խոսում են այնպիսի ռիսկերի մասին, որոնք «տեղի չեն ունենա»։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Anthropic ընկերության ղեկավար Դարիո Ամոդեին հրապարակում էր արել, որում առաջարկել էր դանդաղեցնել առավել առաջադեմ արհեստական բանականության մոդելների մշակումը, որպեսզի ընկերություններն ու իշխանություններն ավելի շատ ժամանակ ունենան անվտանգության միջոցներ մշակելու համար։ Ամոդեին նշել էր, որ արհեստական բանականության մոդելների աճող հնարավորություններն ու ինքնակատարելագործվելու ունակությունը մտահոգում են իրեն, և որպես օրինակ բերել է Hugging Face հարթակի վերջին կոտրման դեպքը։

Նույն օրը Ամոդեիի առաջարկին աջակցել էին OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը և Իլոն Մասկը։ OpenAI-ը նույնպես հրաժարվել է նախկինում նախատեսված IPO-ի անցկացումից։ Reuters-ին տված հարցազրույցում Ալթմանը հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի ֆինանսական խթաններն անվտանգության հարցերը մղեն երկրորդ պլան։

Չինաստանում արհեստական բանականության ոլորտի առաջատարների կոչերի արձագանքը նման է եղել Թրամփի դիրքորոշմանը։ Պետական Global Times թերթը Anthropic-ի ղեկավարի առաջարկներն անվանել է «սառը պատերազմի մեթոդական ձեռնարկ»։

Իր հրապարակման մեջ Ամոդեին Չինաստանի հետ մրցակցությունը նշել է որպես ոլորտի զարգացումը դանդաղեցնելու գլխավոր խոչընդոտ և կոչ է արել սահմանափակել Չինաստանին առաջադեմ չիպերի վաճառքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի