Բոյկոտե՞լ, թե՞ մասնակցել. ադրբեջանական որոշ ընդդիմադիր ուժեր, այնուամենայնիվ, կմասնակցեն մեջլիսի արտահերթ ընտրություններին

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020թ. փետրվարի 9-ին։ Ադրբեջանական տարբեր ընդդիմադիր ուժեր էլ այս շրջանում քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում, որոշում՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ բոյկոտել։

Ընդդիմադիր կուսակցություններից «Մուսավաթն» արդեն հայտարարել է արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Նման որոշում է կայացվել կուսակցության բարձրագույն խորհրդի՝ նախօրեին տեղի ունեցած արտահերթ նիստում։

«Երկարատև քննարկումներից հետո մենք եկանք այն եզրակացության, որ ընտրություններին մասնակցությունը ներկա հասարակական- քաղաքական իրավիճակում կհամապատասխանի ժողովրդի շահերին: Ձայների մեծամասնությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցության մասնակցության որոշում է կայացվել»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին։

Մեջլիսի արտահերթ ընտրություններին կմասնակցի նաև ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք»՝ ReAL կուսակցությունը։ Ընդդիմադիր ուժի նախագահ Իլգար Մամեդովի խոսքով՝ հնարավորություն է ստեղծվել, և ընդդիմությունը պիտի օգտագործի այդ հնարավորությունը, և իրենք ընտրություններին պատրաստվել են դեռ նախորդ տարվանից։

«Այս շրջանը չնայած փոքր է, մեզ համար բավարար է, քանի որ մենք չենք դադարեցրել մեր նախապատրաստական աշխատանքները: Մենք աշխատել ենք մեր թեկնածուների ու դիտորդների ցուցակների վրա, արել ենք ժամանակին նախապատրաստությունները և դեռ երկու ամիս ժամանակ ունենք: Լավ կլիներ՝ ընտրությունները մի փոքր ուշ լիեին, բայց ժամանակը եկել է, և մեզ անհրաժեշտ է արագացնել նախապատրաստությունները»,- «Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայության հետ զրույցում ասել է Մամեդովը։

ReAL-ի մամուլի ծառայությունն էլ նախօրեին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կուսակցությունն ընտրություններին կմասնակցի 43 թեկնածուով. 21-ը  կառաջադրվեն Բաքվում, 22-ը՝ շրջաններում։ Թեկնածուների անունները կհրապարակվեն ավելի ուշ։

Նշենք, որ Իլգար Մամեդովը միանշանակ չի ընկալվում ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից, կան կասկածներ, որ նա իշխանական շրջանակների հետ է համագործակցում՝ չնայած նրան, որ մի քանի տարի անազատության մեջ էր ու քաղբանտարկյալ: Մամեդովը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2013 թվականին, Ադրբեջանի նախագահական ընտրություններում մասնակցելու մտադրության մասին հայտնելուց հետո: Արևմտյան մի շարք կազմակերպություններ Մամեդովին համարում էին քաղբանտարկյալ, նույնիսկ ՄԻԵԴ-ն էր նրա կալանքը համարել ապօրինի ու պահանջել ազատ արձակել, ինչն Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում էին կատարել: Ի վերջո, Մամեդովն ազատ արձակվեց 2018-ի օգոստոսին:

Իսկ ահա Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, դեռ հստակ որոշում չունի՝ բոյկոտե՞լ, թե՞ մասնակցել ընտրություններին։  Ընդդիմադիր այս ուժը գտնում է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նպատակ ունի իշխանությունը կենտրոնացնել Ալիևների ձեռքում։

Ընտրակեղծիքների բացառման համար էլ ընդդիմադիրներն իշխանությանն առաջարկել են մի շարք  բարեփոխումներ իրականացնել, որից հետո նոր հնարավոր կլինի կազմակերպել արդար ընտրություններ։

«Մենք ուզում ենք մասնակցել ընտրություններին: Այդ պատճառով մենք արել ենք բարեփոխումների շատ պարզ առաջարկ։ Մենք առաջարկում ենք ընտրական հանձնաժողովներում ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչների, գրանցել մեր թեկնածուներին, քարոզչության համար ունենալ հավասար հնարավորություններ, մասնակցել ձայների հաշվարկին, ապահովել հավաքների ազատությունը։ Իր ուժերին վստահ կառավարությունը կընդունի այս պահանջները և կմրցակցի ընդդիմության հետ։ Բայց քանի որ նրանք հույսը դնում են կեղծիքների վրա, պայմաններ են ստեղծել, որ ընտրություններում մրցակցություն չլինի»,- նախօրեին հայտարարել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին՝ նշելով, որ ընտրություններին մասնակցելու կամ բոյկոտելու վերջանական որոշումը մի քանի օրից կհայտարարվի: Որոշումը, սակայն, արդեն կայացված է։ Այսօր արդեն յութուբյան ալիքներից մեկի եթերում Ալի Քերիմլին հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ընտրություններին: Նա նշել է, կուսակցության համակարգող խորհուրդը որոշել է բոյկոտել դրանք:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանը ցրելու նախաձեռնությունը իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությանն է, որը նոյեմբերի 28-ի քաղխորհրդի նիստում նման որոշում էր կայացրել։ Դեկտեմբերի 2-ին արդեն մեջլիսը ինքնալուծարման որոշում ընդունեց:

Էմմա Չոբանյան