«Հայաստանն ու Ֆինլանդիան շատ բան կարող են սովորել միմյանցից». նախագահն ընդունել է ֆինն դեսպանին

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Հայաստանն ու Ֆինլանդիան շատ ընդհանրություններ ունեն և շատ բան կարող են սովորել միմյանցից: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենիի (նստավայրը՝ Հելսինկի) հետ հանդիպմանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների մասին՝ նախագահը նշել է նաև, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ գործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների նախագահական ինստիտուտների համագործակցության հնարավորություններին: Հաշվի առնելով Ֆինլանդիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փոխայցելությունների և փորձի փոխանակման ծրագրերի հնարավորությունը: Նախագահն ասել է, որ իր նպատակն է մեր երկրում ունենալ խորհրդարանական կառավարման պայմաններում կայացած ու ամուր նախագահական ինստիտուտ և ստեղծել ավանդույթներ:

Նշելով, որ Ֆինլանդիան մեծ առաջընթաց է գրանցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ նախագահն ասել է, որ այս ոլորտի զարգացումն առաջնահերթություն է նաև Հայաստանի համար: Նախագահ Սարգսյանը պատմել է, որ նախագահական ինստիտուտն ունի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված իր նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM և որը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններին բերել Հայաստան, որտեղ նրանք կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև ֆիննական ընկերություններ: