Սերժ Սարգսյանը չպետք է գնա ժնև, քանի դեռ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները Ադրբեջանը չի կատարել. քաղաքագետ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Factor.am-ի հետ զրույցում հնարավոր է համարում, որ Հայաստանը դե ֆակտո հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, եթե Հայաստանի նախագահը բանակցությունների է գնում առանց Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածությունների ուղղությամբ քայլեր կատարելու:

«Նախապայմանները Ադրբեջանը պիտի կատարի: Եթե մենք ուզում ենք, որ մեր սահմաններին խաղաղություն լինի, Հայաստանը պետք է մեկընդմիշտ դադարեցնի Մինսկի խմբի բանակցություններին մասնակցությունը, քանի դեռ այդ նախապայմանները չեն կատարվել»,- տեսակետ հայտնեց Լևոն Շիրինյանը՝ հավելելով. «Լավ չեն աշխատել հավանաբար ու չի էլ ստացվում, որպեսզի պնդեն: Հերթական անգամ արվում է մի քայլ, որը մեզ ձեռնտու չի: Մյուս կողմից փաստ է, որ վերոնշյալ պայմանավորվածությունները Ադրբեջանի համար ոչ ձեռնտու են, ձեռնտու չեն նաև նրա հովանավոր երկրների համար»:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Լևոն Շիրինյանը, սակայն այս հանդիպումից որևէ ակնկալիք չունի:

Ըստ նրա՝ ՙՀայաստանը պետք է դուրս գա բանակցություններից, որովհետև ինքն Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի: Կոնֆլիկտը Ադրբեջանի և Արցախի միջև է: Հետևապես բանակցությունները պետք է բացառապես իրականացվեն Արցախի և Ադրբեջանի իշխանությունների կողմից: Իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի բանակցել Արցախի հետ, Շիրինյանի խոսքով՝ իրենց խնդիրն է:

«Հայկական կողմից մի մտահոգություն կա, որը ոչ մի հիմք չունի. այն է՝ եթե չբանակցենք, պատերազմ կլինի: Չեն կարող: Եթե բանակցենք էլ, իրենք հենց հնարավորություն տեսան պատերազմ սկսելու, բանակցություններին չեն նայի, կսկսեն: Այնպես, ինչպես որ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տեսանք: Դրանք օդի միջի թեզիսներ են, որոնք պատշպանվում են հայկական կողմից»,- նկատեց քաղաքագետը:

Մանրամասները դիտեք քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան