Մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ անելիքները դեռևս շատ են. Տիգրան Ավինյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Դեկտեմբերի 9-ին  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է 2019թ. Մարդկային զարգացման զեկույցի ներկայացմանը:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

 

«Հարգելի¢ գործընկերներ,

Պարոն Մարիյասին,

Պարոն Շարփ,

Տիկնայք և պարոնայք,

Շնորհավորում եմ բոլորիս Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացման» 2019 թվականի զեկույցի և «Մարդկային կապիտալի զարգացման» ազգային զեկույցի մեկնարկի առթիվ: Վստահ եմ, որ զեկույցներում վեր հանված խնդիրներն ու առաջարկները ոլորտի զարգացման քաղաքականություն մշակելիս ուղենիշ կդառնան մեզ համար:

Հարգելի¢ գործընկերներ,

Մարդկային կապիտալի զարգացման հնարավորություն ունենալը, այն է` կրթության, առողջության իրավունքի իրացումը մարդկանց մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների առանցքն է: Սա միայն անձնական համոզմունք չէ, այլև սոցիալական գիտություններով ապացուցված փաստ: Փաստ է նաև, որ մարդկանց առողջության, գիտելիքների, հմտությունների ու կարողությունների մեջ ներդրումն ուղղակիորեն ազդում է տնտեսական զարգացման վրա` ապահովելով կյանքի արժանապատիվ պայմաններ ու հասարակական բարեկեցություն:

Հետևապես, եթե մենք նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը, այսօր պետք է բարձրացնենք առողջապահության առաջնային օղակի որակը, մանկապարտեզից սկսած խթանենք առողջ ապրելակերպը: Եթե ցանկանում ենք նվազեցնել հանցագործությունների մակարդակը, պետք է ներդրում անենք հանրակրթության որակի բարձրացման մեջ` միաժամանակ ապահովելով բռնությունից զերծ միջավայր դպրոցում ու ընտանիքում: Եթե մեր առջև դրված է խնդիր շրջակա միջավայրը պահպանելու, պետք է ջանքեր գործադրենք դպրոցներում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ: Այսօր ներդրում կատարելով մարդկային կապիտալի զարգացման մեջ` վաղը մենք ավելի քիչ ենք մտահոգվելու հասարակական կարգի պահպանման, աղքատության ու գործազրկության համար:

Սակայն մարդկային կապիտալի զարգացման արդյունքը միայն տնտեսական զարգացումը չէ: Այն կարևոր միջոց է հանդուրժողականության տարածման ու ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց ու տղամարդկանց միջև հավասարության ամրապնդման ու հետագայում նաև տնտեսական իրացման հնարավորությունների ընդլայնման, քաղաքական մասնակցության խթանման համար:

Այս գաղափարն է ընկած նաև կառավարության ծրագրում ու մեր հայտարարած ներառական զարգացման տեսլականի հիմքում: Մենք համոզված ենք, որ որակյալ, մատչելի ու հասանելի կրթական ու առողջապահական ծառայությունների ապահովումն ի վերջո հանգեցնելու է անձի արտադրողականության բարձրացմանը և տնտեսական զարգացմանը: Հետևապես, մենք ավելացնում ենք կրթության ֆինանսավորումը` ձևավորելով նոր բովանդակություն ու զարկ տալով դպրոցաշինությանը: Մենք բարձրացնում ենք առողջապահության ոլորտի հատկացումները` բազմաթիվ ծառայություններ դարձնելով հասանելի հասարակության բոլոր անդամների համար: Մշակում ենք թիրախային քաղաքականություններ` նվազեցնելու օդի, ջրի, հողի աղտոտվածությունը, ավելացնելու կանաչապատ տարածքները և խրախուսելու պատասխանատու սպառում` հանուն առողջության համար անվտանգ շրջակա միջավայրի: Կուզենայի նաև նշել այն լրջագույն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում սոցիալական ծրագրերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր հմուտ առաջամարտիկի դերի շնորհիվ:

Ցանկանում եմ նաև հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ու երիտասարդների մարդկային կապիտալի զարգացմանը: Մեզ համար այսօր առաջնահերթություն է հանրակրթության զարգացումը և երեխաների ու երիտասարդների առողջության պահպանումը, որը որակյալ մարդկային կապիտալի ձևավորման առաջնային նախապայմաններից է: Կարծում եմ, որ այս գործընթացում կարևոր է մեր քաղաքականությունների շահառուների` երեխաների ու երիտասարդների ներգրավումը դրանց մշակման գործընթացում: Եվ թեպետ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտը բավականին երիտասարդացել է, և օրինակ` իմ գրասենյակում միջին տարիքը 32 տարեկանն է, սակայն այս ուղղությամբ ևս նոր ինստիտուցիոնալ մոտեցումների կարիք կա, որն առաջիկայում կքննարկենք «Աշխատիր, Հայաստան» և Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունների շրջանակներում:

Հարգելի գործընկերներ,

Չնայած անցած տարվա արդյունքներով Մարդկային զարգացման համաթվում առաջխաղացում  ենք գրանցել՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ անելիքները դեռևս շատ են: Վստահեցնում եմ, որ կառավարությունն արդեն վերցրել է այդ ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը` կրթությունն ու առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ: Լիահույս եմ, որ այս կարևոր ճանապարհին արդյունավետ գործընկերության միջոցով կարճ ժամանակում կարողանալու ենք զգալի առաջընթաց արձանագրել:

Շնորհակալություն»: