«Առողջապահության հարկը խեղճացնում է բիզնես միջավայրը, լրացուցիչ հարկատեսակ է»․ Վահագն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

-Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցան խորհրդարանի ընտրությունները, որի հետ կապված հեղափոխական իշխանություններն ասում էին, որ կարևոր փոփոխությունները տնտեսության մեջ նկատելի կլինեն միայն ընտրություններից հետո։ Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը մեկ տարվա ընթացքում երկրի տնտեսությունում կատարված փոփոխությունների մասին։  

-Այն, ինչ կատարվեց 2018 թվականի ապրիլից հետո, քանի որ ընտրություններն էլ էին պայմանավորված ապրիլով, շատերը, երբ փորձում են գնահատել, իհարկե, օբյեկտիվ գնահատականների առումով, խնդրին մոտենում են այսպես. արդյոք կարելի՞ էր ավելին անել, թե՝ ոչ։ Ես մի քիչ այլ մոտեցում եմ ցուցաբերում՝ արդյոք արե՞լ են ամեն ինչ և ի՞նչ բացթողումներ կան այն առումով, որ մեկ տարին և՛ երկար ժամանակ է, և՛ կարճ։ Կարճ այն առումով, որ եթե դուք սկսում եք իրականացնել լրջագույն բարեփոխումներ, դրանց արդյունքները տնտեսության մեջ անմիջապես չեն զգացվում, զգացվելու համար 3-5 տարի է պահանջվում։ Սա նաև իմ անձնական և մեր պետության փորձն է ցույց տալիս։ Նկատի ունեմ 90-ականների բարեփոխումները։ 90-ականների բարեփոխումների արդյունքներն արդեն սկսեցին զգացնել տալ 97-ի սկզբին, 98, 99 և հաջորդ տարիներին։ Ավելին ասեմ, եթե որոշակի հաջողություններ են եղել նույնիսկ երկու հազարականներին, դրանք պայմանավորված են եղել 90-ականների բարեփոխումներով, որովհետև դրանք եղել են հիմնային, տրամաբանական և նպատակային, որտեղ խնդիր էր դրված ունենալ մրցակցային, ազատ շուկայական տնտեսություն, որը պետք է որոշակի պայմաններ ստեղծեր ոչ թե որոշակի մարդկանց խմբերի սպասարկելու, այլ պետք է քաղաքացիների շահեր սպասարկեր, այն, ինչը հետագայում տեղի չունեցավ։ Այ ինչ վերաբերում է մեր ժամանակաշրջանին, ես նկատի ունեմ 2018-ի ապրիլը և 2018-ի դեկտեմբերի ընտրություններից հետո ընկած ժամանակաշրջանը, մեծ ցանկություն կար և հիմա էլ կա շատ արագ բարեփոխումներ անելու, բայց այդ բարեփոխումները որոշակի դժվարությունների առջև կանգնեցին ապրիլից մինչև դեկտեմբեր՝ հիմնականում քաղաքական դրդապատճառներով, որովհետև պարզվեց, որ գործող պառլամենտը որևէ ձևով պատրաստ չէ աջակցել փոփոխություններին, որոնք պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ և դա պատճառ դարձավ արտահերթ ընտրությունների։ Հիմա մենք գտնվում ենք այլ իրավիճակում։ Կա կառավարություն, որը ձևավորվել է մեծամասնություն ներկայացնող քաղաքական ուժի կողմից։ Բայց այստեղ այլ խնդիր կա՝ ինչքանո՞վ է այսօրվա կառավարությունը իր քայլերով պատրաստ իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք անշրջելի կլինեն և մեր կյանքը, որ կար այս 20 տարիների ընթացքում, այդ էջն ամբողջությամբ փակված կլինի։ Բացատրեմ, թե ինչու եմ այսպիսի բան ասում՝ որովհետև ես մտավախություն ունեմ, որ դանդաղ քայլերով մենք հարցեր չենք կարող լուծել։

-Այսինքն, ըստ Ձեզ, քայլերը դանդա՞ղ են։

-Այո՛, այն իրավիճակում, որում հայտնվել էինք մինչև դեկտեմբեր կամ ապրիլ, այդ իրավիճակից դուրս գալը պահանջում է կտրուկ և նաև շատ ցավոտ քայլեր։

-Որտե՞ղ պետք է արագացնեն և որտե՞ղ պետք է արվեն այդ ցավոտ քայլերը։

-Համակարգային ամբողջական փոփոխություն պետք է արվի, որովհետև նույն Փաշինյանը, նույն կառավարության անդամները, նույն միջազգային տարբեր կազմակերպությունները երբ գնահատում են Հայաստանում ստեղծված իրավիճակը, ասում էին, որ մենք հայտնվել էինք ճգնաժամային մի այնպիսի իրավիճակում, որտեղ կառավարում էին ոչ թե օրենքները, այլ՝ համակարգային կոռուպցիան։ Եվ առաջնայինը հենց համակարգային կոռուպցիայից ազատվելն էր։ Այսինքն, եթե մենք գնահատում ենք, թե ինչ հաջողություններ ունեցավ այս կառավարությունը, կարող եմ ասել, որ ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ իրականում լայնամասշտաբ պայքար է գնում կոռուպցիայի դեմ։ Եվ այդ լայնամասշտաբ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում մենք արդեն վերին շերտում կոռուպցիա չունենք։ Քաղաքական բարձր էշելոններում այդ կոռուպցիան չկա, ներքև մասում դեռևս կա։ Եվ, ցավոք սրտի, ներքևում օրենսդրական պայմանները և ինստիտուցիոնալ բարեփոխումներ չանելու պատճառով դեռ շարունակում է մնալ կոռուպցիայի վտանգը և կարող է շարունակություն ունենալ։ Համոզված եմ, որ նույն Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա, որովհետև ինքը ցանկացած առիթ օգտագործում է, որ շեշտը դնի հենց այն բանի վրա, որ կոռուպցիան պետք է արմատախիլ անել։ Երկրորդ վտանգն այն է, որ այդ կոռուպցիան ոչ թե չինովնիկների մոտ է կամ պետական համակարգում, այլ մեր մեջ։ Դա հասարակական երևույթ է և երբ ասում ենք, որ կոռուպցիան Հայաստանում համակարգային է եղել, դա միայն կառավարողներին չի վերաբերվում, դա վերաբերվում է նաև սովորական քաղաքացիներիս, որոնց ամենօրյա կյանքում ներքաշել են կոռուպցիոն սխեմաների մեջ։ Եվ հիմա մենք բիզնեսի ներկայացուցիչներ կլինենք, թե քաղաքացիներ կլինենք, տեղական իշխանություն կլինենք, թե՝ պետական ւիշխանություն, մենք ուղղակի պետք է կարողանանք ապրել, սովորել ապրել առանց դրա։ Հայտնի Բենդուկիձեն, որը վրացական տնտեսական բարեփոխումների հայրն էր, այսպես էր մեկնաբանում, որ ցանկացած տնտեսական բարեփոխման դեպքում 90 տոկոսն ընկնում է կոռուպցիայի դեմ պայքարին։

-Երեք օր առաջ ընդունվեց 2020 թվականի պետական բյուջեն, վարչապետ Փաշինյանը վերստին պնդեց, որ բյուջեն հեղափոխական է։ Վարչապետը մի քանի ցուցանիշներ է ներկայացրել բյուջեի ընդունումից առաջ, որոնցից ամենակարևորը թերևս այն է, որ մեկ անձին ընկնող համախառն ներքին արդյունքի մասով այս տարի Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին առաջ կանցնի նաև Ադրբեջանին։ Ըստ Ձեզ սա հեղափոխակա՞ն առաջընթաց է։

-Տեսեք, ես ավելի ուրիշ հեղափոխական առաջընթացի օրինակներ կբերեի, որովհետև ես այդ թվի տնտեսագիտական մեկնաբանությունը մի քիչ այլ է։ Իհարկե, ցանկացած երկրի համաշխարհային դասակարգումը տրվում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով և այն, ինչ ներկայացրել է վարչապետը, դա նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներից է, բայց այնտեղ կա մի այլ գործոն՝ կարող է երկրի արժույթը արժեզրկվել կամ արժևորվել, որի արդյունքում մեկ շնչին ընկնող քո ՀՆԱ-ն կարող է մեծանալ կամ պակասել։ Ինձ համար այլ ցուցանիշ կա՝ այն, ինչ կարելի է հաջողություն համարել, նույն կոռուպցիայի դեմ պայքարը, նույն հարկահավաքությունը։ Աննախադեպ է հարկահավաքությունը, մեկ տարվա կտրվածքով մոտ 15 տոկոս աճ։ Հաջորդը, նույն կենսաթոշակների նվազագույնի բարձրացում, զինվորականների, կրթության համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում։ Սրանք երևույթներ են, որոնք շատ ավելի կարևոր են այսօրվա տնտեսական կյանքում և շատ ավելի կարևոր են հասարակական տրամադրություններում, որովհետև տեսեք ինչն է խնդիրը։ Մենք ունենք մեծ սպասումներ գործող կառավարությունից, Նիկոլ Փաշինյանից։ Եվ այդ սպասումների իրականացումը պետք է մարդիկ իրենց մաշկի վրա զգան։ Շատ ավելի կարևոր է, որ իրենց մաշկի վրա դա զգան նաև բիզնեսի ներկայացուցիչները։ Եվ այստեղ է, որ և՛ հաջողություններ կան, և՛ որոշակի խնդիրներ։ Հաջողությունն այն է, որ ցանկացած մարդ կարող է զբաղվել ցանկացած գործարար գործունեությամբ, ոչ ոք նրան չի խոչընդոտի։ Ընդհակառակը, երբ մարդիկ փորձում են պետական իշխանությունների հետ շփվել, տեսնում են, որ խնդիրները քչացել են՝ հարկային, մաքսային։ Ես չեմ ասում հարյուր տոկոսով վերացել են, որովհետև իներցիան դեռ շարունակվում է։ Կոռուպցիոն մտածողությունը չինովնիկների և մեր մեջ դեռևս կա։ Շատ ավելի կարևոր է, որ իշխանությունից բիզնեսի սպասումներն իրականացվեն։ Օրինակ, շատ մեծ ձեռքբերում կարող եմ համարել եկամտահարկի նվազեցումը, որը մեծ քննարկումներ եղավ, որ եկամտահարկը համահարթեցվեց և երեք տարվա ընթացքում կհասնի 20 տոկոս։

-Իսկ հակահաջողություններ, ձախողումներ կա՞ն։

-Հակահաջողությունն այն է, որ անորոշությունը մնաց։ Մենք նոր հարկատեսակ ենք ուզում մտցնել՝ առողջապահության հարկ։ Մենք նոր խոչընդոտներ ենք ստեղծում տնտեսության ազատ զարգացման մեջ։ Հիմնավորումներն էլ են շատ հետաքրքիր են։ Իհարկե, առողջությունը շատ կարևոր է, ծխելու դեմ պայքարը շատ կարևոր է։

-Այդ բոլոր գործակից հաշվող կազմակերպությունները խնդի՞ր են տեսնում առողջապահության հարկի մեջ։

-Հետո կտեսնեն։ Որովհետև նրանց գործը բիզնես միջավայրին կամ ներդրումների միջավայրին գնահատական տալն է։

-Առողջապահության հարկը խեղճացնում է բիզնես միջավայրը։

-Իհարկե։ Լրացուցիչ ցանկացած հարկատեսակ արդեն զուտ շատ․․․ Գիտե՞ք ինչ կա՝ դասական ձևակերպում կա Ադամ Սմիթի։ Որտե՞ղ են ներդրումները գնում՝ որտեղ կա ցածր հարկ, որտեղ խաղաղություն կա, կոնֆլիկտներ չկան և որտեղ խելամիտ ներդրումներ կան։ 200 տարի առաջ 1776-ին Ադամ Սմիթը միտք է ասել, որը մինչև հիմա կիրառելի է։ Երբ մենք խոսում ենք ներդրումների մասին, էստեղ էլ հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել։ Անցյալ օրը լսում եմ ԱԺ-ում, ներդրումների տարբեր թվեր են հրապարակում։ Շատ հստակ թիվ կա հրապարակած Ազգային վիճակագրական կոմիտեի՝ ընդհանուր ներդրումները 2019 թվականի ընթացքում եղել է 2,2 միլիարդ դոլար։ Երբ մենք ուզում ենք մեր երկիր ներդրումներ գան, պիտի հասկանանք, ինչո՞ւ դրանք պիտի գան։ Ի՞նչ առավելություն ունենք։ Եվ առաջին հերթին պետք է համեմատենք մեր հարևանների հետ։ Վրաստանի հետ պետք է համեմատվենք։ Հարկային բեռի առումով մենք տուժում ենք, ազատ գործունեություն սկսելու առումով տուժում ենք, բյուրոկրատական քաշքշուկի առումով տուժում ենք։ Եթե մենք ուզում ենք մեր երկրում ներդրումները մեծանան, մենք պետք է կարողանանք այս չափանիշներով շարժվել։ Մեզ համար առաջնահերթ շատ խնդիրներ կան, բայց մենք ի՞նչ ենք ուզում՝ սկզբից այդ խնդիրնե՞րն ենք լուծում, թե ուզում ենք երկիրը հարստանա, եկամուտները շատանան, նոր այդ հարցերը լուծենք։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկրորդ տարբերակի կողմնակից է։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: