Դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունն արձագանքել է Բանդոլ քաղաքում հայկական խաչքարի պղծման դեպքին։ Դեսպանատունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքի իր էջում։
«Դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,– նշված է հայտարարության մեջ: