Հարգե՛ք Արցախի ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Լուրեր

03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
Բոլորը

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին ուղղած նամակի ? բովանդակությունը:

Ովքեր չեն հետևել այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում «Գլոբալ տաքացման հիմնախնդիրները և կանաչ հեղափոխությունն Արցախում» թեմայով դասախոսությանս ուղիղ հեռարձակմանը ( http://bit.do/fjQmC ) կամ տեսանյութը չեն դիտել, տեղեկացնեմ, որ այս մասին հայտարարել էի այդ ընթացքում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ներկայացրել նամակը.

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Անտոնիո Գուտերեսին

Ձերդ գերազանցություն պարո՛ն Գուտերես,

Ողջունում ենք Միավորված ազգերի կազմակերպության՝ դեկտեմբերի 2-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկած կլիմայական հարցերով 25-րդ վեհաժողովի աշխատանքները և հայտնում, որ ամբողջությամբ կիսում ենք գլոբալ տաքացման դեմ ուղղված ՄԱԿ-ի մտահոգություններն ու գործադրած ջանքերը:

Որպես Արցախի չճանաչված Հանրապետության նախկին վարչապետ՝ կարող եմ փաստել, որ դեռևս 2008թ.-ից վերականգնվող էներգիայի արտադրության ուղղությամբ սկսած ծրագրերի արդյունքում անցած տասը տարիներին մեզ հաջողվել է մեր փոքրիկ հանրապետությունն ամբողջությամբ ապահովել վերականգնվող էներգիայով: Այսօր հպարտությամբ արձանագրում եմ, որ վերականգնվող էներգիայի հաշվին ինքնաբավ լինելուց զատ մենք դարձել ենք էլեկտրաէներգիա արտահանող պետություն: Եվ դա այն դեպքում, երբ որևէ միջազգային ֆինանսական աջակցությունից չենք օգտվել, երբ գտնվում ենք Ադրբեջանի Հանրապետության հետ ռազմական հակամարտության մեջ:

Ձերդ գերազանցություն,

Ո՛չ Ադրբեջանի հետ հակամարտությունը, ո՛չ Արցախի միջազգային կարգավիճակը չեն կարող մեզ զրկել աշխարհի լիիրավ մաս կազմելու և գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու գործում մեր բաժին մասնակցությունն ունենալու իրավունքից, քանի որ գլոբալ խնդիրները սահմաններ ու կարգավիճակ չեն ճանաչում:

Կլիմայական փոփոխությունների և գլոբալ տաքացման դեմ պայքարին ուղղված Ձեր կոչում առաջիկա տասը տարիների համար նշաձող սահմանեցիք ջերմային գազերի՝ մինչև 45 տոկոս կրճատումը: Մենք միանում ենք Ձեր կոչին և հայտարարում, որ Արցախի Հանրապետությունում կգործադրենք բոլոր հնարավորություններն այդ գազերի արտանետումները մինչև 70 տոկոս կրճատելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունը մեծապես կանաչ պետություն դարձնելու բոլոր նախադրյալները ստեղծված են, և, համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ իմ սիրելի հայրենիքը կդառնա աշխարհի ամենաօրինակելի պետություններից մեկը:

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները, առավել ևս, երբ նա մեր մոլորակի առաջ ծառացած խնդիրների դեմ պայքարում պատրաստ է առաջիններից լինել:

Հարգանքով՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան