2020 թ. տարեսկզբին կշահագործվեն Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցված Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 դպրոցները

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունում այսօր քննարկվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» ընթացքին վերաբերող հարցեր: Ծրագիրն իրականացնում է Տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ:

ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 15-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 262-Ա որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի այսօրվա նիստում բարձրացվել են ծրագրի շրջանակում ընդգրկված դպրոցների կառուցմանը կամ ամրացմանը խոչընդոտող մի շարք հարցեր, հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվել են դրանց լուծման առաջարկներ:

Անդրադարձ է եղել կառավարության երեկվա նիստում շինհրապարակներում աշխատանքների պատշաճ կազմակերպման և բանվորների արտահագուստի մասին ՀՀ վարչապետի ելույթին, ինչի առնչությամբ Տարածքային զարգացման հիմնադրամին առաջարկվել է շինարարական կազմակերպությունների հետ համապատասխան աշխատանքներ տանել:

ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսված առավելագույն սեյսմիկ խոցելիություն ունեցող 46 դպրոցների ցանկը հաստատվել է Կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 805-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ N 1438-Ն որոշումներով։ Ծրագրի շրջանակում ավարտվել են Երևանի Ռ.Իշխանյանի անվան թիվ 153 և Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցների շինարարական,  ներկայումս ընթանում են գույքի ձեռքբերման աշխատանքները:

Միաժամանակ, ներկայումս շինարարություն է իրականացվում թվով 7 դպրոցներում Երևանի թիվ 135 և 51, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցներում, Նոր Խարբերդի թիվ 1, Գավառի թիվ 2 միջնակարգ և Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցներում: Թվով 24 դպրոցների համար ընթանում են նախագծային և տեղական ու միջազգային փորձաքննության աշխատանքներ։