700 միլիոնով ավելի, քան նախորդ տարի․ որքա՞ն գումար է ծախսվել պետական գործուղումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Թեև հեղափոխական իշխանությունները պետական բյուջեի միջոցները խնայողաբար ծախսելու և գումարները քամուն չտալու մասին բազմաթիվ հայտարարություններ են արել, իրականում՝ խոստացված ժուժկալությունը ո՛չ բոլոր պետական պաշտոնյաների գործուղումների ու շրջագայությունների ծախսերը ուսումնասիրելիս է տեսանելի։ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը պարզել է, որ եթե պաշտոնյաների գործուղումներն ու շրջագայությունները պետական բյուջեի վրա անցած տարվա առաջին տասը ամիսներին արժեցել են 2․7 միլիարդ դրամ, ապա այս տարվա 10 ամսում այդ նպատակով հատկացվել է 3․4 միլիարդ դրամ՝ 700 միլիոն դրամով ավելի նախորդ տարուց:

«Գործուղված անձին հատուցվում է ինչպես ճանապարհածախսը, այնպես էլ օրապահիկը, գիշերավարձը, հյուրանոցի ամրագրման վճարները և այլ ծախսեր։ Սակայն, ցավոք, գերատեսչությունները հաշվետվողական են միայն ավիատոմսի ծախսերի առումով»,- ասում է ուսումնասիրություն իրականացնող Աստղիկ Ավչյանը։

Պետական բյուջեի վրա ավիատոմսերի գնից կրկնակի թանկ են արժենում օրապահիկը, գիշերածախսը և աշխատավարձը։ Սակայն թե ո՞ր նախարարը քանի աստղանի հյուրանոցում է իջևանում, ինչքան գումար է ծախսում, պետությունը չի հրապարակում։ Այս տարվա առաջին տասը ամիսներին գործուղումների ու շրջագայությունների մեկնած պաշտոնյաները 1 միլիարդ 35 միլիոն դրամով գնել են 4925 ավիատոմս՝ այն դեպքում, երբ անցած տարվա 10 ամսում 1 միլիարդ 1 միլիոն դրամ էր ծախսվել 4543 ավիատոմս գնելու նպատակով։ Սա նշանակում է, որ այս տարի 34 միլիոն դրամ ավելի շատ գումար է ծախսվել։

Հայտնի են նաև ամենից շատ գումար ծախսած պետական մարմինները։ Այս տարվա 10 ամիսներին 237 միլիոն դրամ Պաշտպանության նախարարությունն է ծախսել 1350 ավիատոմս ձեռք բերելու նպատակով։ Սակայն պետք է նկատել, որ ինչպես ՊՆ-ն, այնպես էլ ՊԵԿ-ը մեկ ավիատոմսի վրա միջինում ավելի քիչ գումար են ծախսել, քան մյուս կառույցները։ 175 926 դրամ է ՊՆ-ն տվել մեկ տոմսի դիմաց, ՊԵԿ-ը՝ ավելի քիչ 143 500 դրամ։ Ի դեպ, ՊՆ-ի ավիատոմսերի ծախսերն ավելացել են 71 միլիոն դրամով։ Մինչդեռ անգերազանցելի առատաձեռն է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նրա աշխատակազմը մեկ ավիատոմսը ձեռք է բերել միջինում 318 584 դրամով՝ բոլորից ավելի թանկ։ Համեմատության համար՝ վարչապետի աշխատակազմը 1 ավիատոմսի համար ծախսել է 254 217 դրամ։ Հետաքրքրական է, որ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի աշխատակազմերը շեշտակի մեծացրել են ավիատոմսերի ծախսերը։

Աստղիկ Ավչյանն ասում է․ «Վարչապետի աշխատակազմի ձեռք բերած ավիատոմսերի թե՛ քանակը, թե՛ արժեքը կրկնապատկվել է այս տարի։ 2019-ի առաջին 10 ամիսներին ձեռք է բերվել 166 ավիատոմս՝ 42 միլիոն դրամ արժողությամբ։ Նախագահինը նույնպես կրկնապատկվել է թե՛ քանակական, թե՛ արժեքը. ձեռք է բերվել 113 ավիատոմս 36 միլիոն դրամ արժողությամբ»։

Այս տարի պետական կառույցները միջինում 1 ավիատոմսի դիմաց վճարել են 210 հազար դրամ՝ 10 հազար դրամով պակաս նախորդ տարուց։ Պետական պաշտոնյաների համար ավիատոմսեր ձեռք են բերվում կենտրոնացված համակարգի՝ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի միջոցով, որպեսզի ավիատոմսը ձեռք բերեն ավելի էժան գումարով։ Այս տարվանից ավիատոմսերի գնման համակարգում կա մի նորամուծություն՝ պաշտոնյաները սկսել են գործուղվել ոչ թե բիզնես, այլ՝ էկոնոմ կարգի ավիատոմսերով։

«Ճիշտ է՝ սա որոշակի խնայողության է հանգեցրել, բայց, այնուամենայնիվ, երբեմն ձեռք են բերվում ամենաթանկարժեք էկոնոմ կարգի ավիատոմսերը։ Բերեմ մի քանի օրինակ՝ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ապրիլին գործուղվել է դեպի Ֆիջի, և ավիատոմսի համար վճարվել է 4․3 միլիոն դրամ, այն դեպքում երբ նույն ժամանակահատվածում այդ ուղղությամբ տոմսերի միջին շուկայական գինը կազմում էր 1 միլիոն դրամ։ Հունիսի 10-ին ԱԳՆ-ն գնել է 1 ավիատոմս 1․5 միլիոն դրամ արժեքով, Նյու Յորք-Ժնև ուղղությամբ, երբ շուկայական գինը սկսվում էր 200 հազար դրամից, այսինքն՝ 7․5 անգամ ավելի մատչելի։ ԱԳՆ-ն ձեռք է բերել ավիատոմս Փարիզ-Բոգոտա-Փարիզ ուղղությամբ՝ հատկացնելով 1․1 միլիոն դրամ, երբ շուկայական գինը սկսվում է 400 հազար դրամից՝ եռակի անգամ մատչելի»,- նշում է Աստղիկ Ավչյանը։

2019 թվականի 10 ամիսներին պետական պաշտոնյաների ամենանախընտրելի ուղղությունը եղել է Ռուսաստանը՝ 182 պաշտոնյայի այց, Բելառուսը երկրորդ նախընտրելի ուղղությունն է՝ 153 այցով։ Եռակի քիչ հայ պաշտոնյաներն այցելել են արևմտյան պետություններ՝ ԱՄՆ, Բելգիա, Շվեյցարիա, Ֆրանսիա։ Գործուղման միջին տևողությունը ինչպես անցած տարի, 2019-ին էլ անփոփոխ է՝ 4 օր։

Ի դեպ, այս տարվա 10 ամիսների տվյալներով՝ ամենից երկար շրջագայած պաշտոնյան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն է՝ 43 օր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը երկրորդ տեղում է՝ 38 օր, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երրորդ տեղում է՝ 31 օրով, 4-րդ և 5-րդ տեղը 24 օրով կիսում են ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը և  ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան

Ռոբերտ Անանյան