«Դիզելի Սերժիկ չի լինելու իր մականունը, իր մականունը լինելու է զավթարար Սերժիկ». Լևոն Բարսեղյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ 10 տարի Հայաստանը ղեկավարած ու հեղափոխությամբ մերժված նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել մոտ 1 մլն դոլարի դիզվառելիքի հափշտակության կոռուպցիոն գործարք կազմակերպելու համար, ասաց. «Ես սպասում էի, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք կներկայացվի Մարտի 1-ի գործով, Մարտի 1-ի հանցագործությունների փնջում մասնակցություն ունենալու մասով, բայց եղավ դիզելի գործով։ Հանրության մեջ արդեն ծիծաղ ու հեգնանք կա, որ Քոչարյան Ռոբերտին ներվայնացնելու համար են այդպիսի մեղադրանք ներկայացրել»։

Լևոն Բարսեղյանը կարծում է, որ այս մեղադրանքը միայն սկիզբն է, սակայն նա վերապահում ունի ՀՔԾ և ԱԱԾ մի շարք աշխատակիցների մասով, որոնք «անվերապահորեն ծառայել են» Սերժ Սարգսյանին: «Շատ մեծ է ռիսկը, որ առանց լյուստրացիայի, առանց այդ համակարգերի խորքային մաքրման՝ այդ աշխատակիցները կարող են իրենց աշխատանքում այնպես թերանալ, որ դժվար բացահայտելի լինի»,- ասաց նա:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի մեղադրանքն «օդ է»՝ հավելելով. «Տեսնեմ՝ քանի՞ գլխանի է ՀՔԾ-ն, այս իշխանությունը, եթե փորձի թույլ չտալ ՀՀԿ-ի պատվիրակությանը քաղաքական օրակարգով գնալ արտերկիր կամ Արցախ»։ Հարցին՝ սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ կարող է անել ՀՀԿ-ն հակառակ պարագայում, Բարսեղյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն, ինձ թվում է, ոչինչ էլ չի կարողանա, ինչքան վնաս կարողացել, տվել է ՀՀ-ին և ժողովրդին։ Պիտի դիմի ՀՔԾ-ին Սերժիկ Սարգսյանը՝ ելքի թույլտվություն ստանալու համար, այս կամ այն միջոցառմանը մասնակցելու համար։ Հետաքրքիր է՝ Աշոտյանն ի՞նչ է անելու, եթե ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին թույլ չտա դուրս գալ ՀՀ տարածքից։ Երևի հացադուլ կանի, թող անի, թող փորձի։ Մյուս հացադուլ անողները ՀՀ քաղաքացի չե՞ն։ Գետնին պառկողները ՀՀ քաղաքացի չե՞ն։ Թող իրենք էլ պառկեն։ Մելիք-Ադամյանը թող ծայրից ծայր փակեն, պառկեն, ասեն՝ մեր Սերժիկին թույլ չեք տալիս դուրս գա ՀՀ-ից։ Մեղադրանք է ներկայացված, ո՞վ է մեղավոր»:

Արմեն Աշոտյանը այսօր նաև ասաց, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքը նպատակ ունի կանխելու նրա «հստակ ազգային-պետական օրակարգով» արտաքին քաղաքական գործունեությունը ԵԺԿ ելույթից հետո։ Հարցին, թե, իր կարծիքով, ԵԺԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը որքանո՞վ էր ազգային-պետական և ի՞նչ տվեց մեր երկրին, Լևոն Բարսեղյանն ասաց. «Ջրալի բաներ է խոսել։ Ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին բաց ասուլիս տալ Հայաստանի Հանրապետությունում այնքան, ինչքան հարցեր կլինեն»:

«Իրենք կարող են ասել՝ գոնե մի քաղաքական գործ կպցնեիք, գոնե՝ Մարտի 1, դիզելով ինչի՞ եք ուզում փչացնել էդ մարդուն, անունը դրել՝ դիզելի Սերժիկ։ Դիզելի Սերժիկ չի լինելու իր մականունը, իր մականունը լինելու է զավթարար Սերժիկ»,- հեգնեց Բարսեղյանը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության բացահայտված նամակը, ըստ որի՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կոմիտեների ժողովում որոշվել է պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին և Հրանտ Մարգարյանն է նման կոչ արել, պարզվեց, որ ոչ թե կեղծ էր, այլ ներքին օգտագործման համար։ Հարցին՝ ի՞նչ կարելի է սպասել ՀՅԴ-ից, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Իրավապահները պետք է օրենքի շրջանակում քննեն, տեսնեն՝ ի՞նչ է տեղի ունեցել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան