Ռուսական զենքը ռուսական զենքի դեմ. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ կառավարությունը հավանության արժանացրեց Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքումը, ըստ որի Ռուսաստանը պետական արտահանման վարկ կտրամադրի հայկական կողմին: Ռուսական կողմը մինչև 100 մլն դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018–2022 թթ. ընթացքում, իսկ վարկի փաստացի օգտագործված գումարը մարվելու է 15 տարվա ընթացքում՝ 2023–2037 թթ.–ին, տարեկան տոկոսադրույքն էլ կկազմի 3%:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նման համաձայնագրերը Հայաստանի համար շատ կարևոր են ու դիտվում են որպես նորմալ դաշնակցային հարաբերություններ: Դիտարկմանը, թե տարածաշրջանի զարգացումների վրա դա ինչ–որ ազդեցություն կարող է ունենալ, դրականորեն արձագանքեց՝ հավելելով միաժամանակ, որ մեզ համար առաջնահերթ պիտի լինեն մեր անվտանգության խնդիրներն ու հատկապես անվտանգության բարելավումը:

Հարցին, թե տարածաշրջանում պատերազմական իրավիճակ ստեղծվելու դեպքում ռուսական զենքը աշխատելու է ռուսական զենքի դեմ և որքանո՞վ է Ռուսաստանին ձեռնտու նման կոնտեքստում համագործակցությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, պատասխանեց. «Ցավոք, աշխարհում զենքի արտադրությամբ զբաղվում են սահմանափակ քանակությամբ պետություններ: Եվ շատ ու շատ դեպքերում ռուսական զենքը կռվում է ռուսական զենքի դեմ, ամերիկյանը՝ ամերիկյանի կամ ֆրանսիականը՝ ֆրանսիականի դեմ և՛ մի պետությունում, և՛ շատ ու շատ այլ տարածքներում: Պարտադիր չէ, որ ինչ–որ մի տարածաշրջանում ռուսական զենքը չինական կամ ֆրանսիական զենքի դեմ աշխատի: Սա նորմալ երևույթ է, բայց բնականոն չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: