Ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք՝ 10 տոկոսը տվեք մեզ․ Ատոմ Ջանջուղազյանը՝ Սերգեյ Բագրատյանին

Լուրեր

02.02.2026 | 12:51
ՊՆ վարչական համալիրում դիմավորել են պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին
02.02.2026 | 12:42
Ռուսական զորքերը հարվածել են Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերին. վիրավորներ կան
02.02.2026 | 12:34
Քաղաքացու մարմնից 845 գրամ քաշով «կոկաինի» 50 պատիճ է դուրս բերվել․ ՊԵԿ
02.02.2026 | 12:22
Թրամփը Թեհրանի հետ գործարքի հույս ունի` չնայած «տարածաշրջանային պատերազմի» մասին Խամենեիի նախազգուշացումներին
02.02.2026 | 12:13
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել առաջատարի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:05
«Տոտենհեմի» հարձակվողի անհավանական գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:02
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.02.2026 | 12:00
Գազայից երեխաներ կարող են ՀՀ բերվել՝ բուժման // Եղանակը մինչև 6 աստիճան կտաքանա․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 11:48
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Օստրավայի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 11:37
Ապօրինի շինաշխատանքները «չնկատելու», իրավախախտումը չարձանագրելու համար Մալաթիա-Սեբաստիայի պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել․ ՀԿԿ
02.02.2026 | 11:25
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
02.02.2026 | 11:14
Հայտնի են «Գրեմմիի» բոլոր հաղթողները․ Բեդ Բաննիի հաղթանակը վերածվել է ICE-ի դեմ բողոքի ակցիայի
02.02.2026 | 11:00
Չեխիայում նախագահին աջակցող բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ երկրի վարչապետի հետ կոնֆլիկտի ֆոնին
02.02.2026 | 10:44
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
02.02.2026 | 10:32
Վթարային ջրանջատում Կապանում
Բոլորը

Եթե նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 46 առաջարկ է արել, պետք է նշվի, որ դրանից և ոչ մեկը չի կատարվել։ Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Ես անձամբ ներկայացրել եմ 120 մլն դրամի ծրագիր՝ Արտաբույքի դպրոցի հիմնանորոգում և վերանորոգում, և, ասենք թե, ներկայացրել եմ Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի կոյուղագծի վերանորոգման ծրագիր։ Ձեր կարծիքով, որ Դուք դա անեք, կասեն՝ Բագրատյան Սերգե՞յն է անում, թե՞ Կառավարությունը։ Եթե խնդիրը ներկայացնում ենք, կարո՞ղ է մեր անձնական շահի համար ենք անում։ Ռազմավարական ծրագրո՞վ եք ուզում, խնդրեմ, բյուջեի ծախսային մասի 10 տոկոսը տվեք, մենք կազմենք, ներկայացնենք հիանալի հիմնավորումներով»,- ասաց Բագրատյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ վստահ չէ, որ հասկանում է՝ ինչ նկատի ունի Բագրատյանը, երբ որ ասում է՝ 10 տոկոսը տվեք մեզ։ «Ոնց որ մի տեսակ ուրիշ տպավորություն է ստեղծվում դրանից։ Ի՞նչ 10 տոկոսի մասին է խոսքը, ինչի՞ 10 տոկոսի մասին է խոսքը։ Ո՞ւմ տանք, պարոն Բագրատյան։ Առաջարկը կարող եք ձևակերպել, մենք էլ դրան կարձագանքենք»,- ընդգծեց Ջանջուղազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։