Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում մասնակցել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Ջոզեֆ Բորելին պատասխանատու պաշտոնում նշանակվելու և Կազմակերպության կարևոր ուղղությունների համակարգման ղեկը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր առաքելությունում:

Հայաստանի ԱԳ նախարարը, կարևորելով Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնությունը՝ որպես ԵՄ հետ երկկողմ համագործակցության զարգացման կարևոր հարթակ, որը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների վրա խարսխված փոխգործակցությունն է ձևավորել եվրոպական գործընկերների միջև:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։

Հայաստանը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական քայլեր ձեռնարկել ԵՄ հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում ընդգծվեց Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ համագործակցության ոլորտը կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի էական նշանակությունը:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ապագայի տեսլականի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: