Շարամբեյանի կենտրոնի աշխատողները դատի են տալիս Մշակույթի նախարարությանը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը փակվում է։ Այն միացվում է ժողարվեստի թանգարանին։ Հոկտեմբերի 16-ին վերջին աշխատանքային օրն է։ Բայց գիտաշխատողները չեն շտապում լքել տարածքը։ Նրանք վիրավորված են։ Նախարարը նրանցից բիզնես ծրագիր է պահանջել։ Կենտրոնի աշխատողները վստահ են․ իրենց մեղքն այն է, որ լավ տարածք են զբաղեցնում։ Նրանք կարծում են, թե Պանթեոնի զբոսայգու այս կանաչ անկյունում ինչ-որ մարդիկ ուզում են ռեստորան, կամ հյուրանոց կառուցել։

Իրականում ո՛չ ռեստորան է լինելու, ո՛չ էլ հյուրանոց։ Այգու այս հատվածն ու շենքը քանդվելու են, որովհետև այստեղով նոր ճանապարհ է անցնելու՝ Իսակովի պողոտան Արշակունյացին կապող։ Նախկին դելֆինարիումին հարող զբոսայգու հարավային հատվածը վերանալու է։ Քաղաքապետարանից հաստատեցին մեր այս տեղեկությունը։

«Նախագիծն ուղղված է կենտրոնի երթևեկության բեռնաթափմանը», – հայտնեց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։ Նաև զարմացավ, որ Պանթեոնի զբոսայգու հարավային հատվածը մենք այգի ենք անվանում։ «Ի՞նչ այգի, այգի այդտեղ վաղուց չկա», – ասաց նա։

Իրավիճակն այս առայժմ հուզում է միայն Շարամբեյանի կենտրոնի 12 գիտաշխատողներին, որոնք կորցնում են աշխատանքը։  Սվետա Աղաբալյանը, Հռիփսիմե Սարգսյանը, Կարինե Մարտիրոսյանը, մյուսները  տասնամյակներ շարունակ չնչին՝ 70 հազար դրամ աշխատավարձով ծառայել են մշակույթին՝ պարեր ու ժողովրդական խաղեր են հավաքել, երգ-երաժշտություն վերծանել, տարազներն են վերականգնել,  հավաքել են ժողարվեստի լավագույն նմուշները, գիտական մշակումներ կատարել, զատել են արվեստն արհեստից, համակարգել են, նկարագրել, պահել են սերունդների համար։

Նրանք կշարունակեին մեր ժամանակներում պահանջարկ չունեցող այս աշխատանքը, եթե չլիներ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանը․ «ՊՈԱԿ-ում իրականացնել կառուցվածքային փոփոխություն՝  «Ռազմավարական և կրթական ծրագրերի իրականացման» և «Ազգագրության և արհեստագործության» բաժինների փոխարեն ստեղծել «Ժողովրդական մշակույթի պահպանման և հանրահռչակման բաժին։ Հաստիքները փոխանցվելու են մարզաբնակ ժողվարպետներին»։

 Շարամբեյանի անվան կենտրոնի տնօրեն, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը չի ընդունել իրենից նեղացած աշխատողներին։ Իսկ մշակույթի ներկայիս նախարար Արմեն Ամիրյանին աշխատողները հանդիպել են մեծ դժվարությամբ։ Նախարարը  ժպիտով հասկացրել է, որ իրենք այլևս պետք չեն հայ մշակույթին։

Հազիվ թե նախարարությունը կարողանա անաղմուկ ազատվել աշխատողներից։ Խախտվել է աշխատանքային օրենսգրքի  113-րդ հոդվածը, որը պարտավորեցնում է աշխատակիցների կրճատման դեպքում նրանց համապատասխան աշխատանքով ապահովել։ Գիտաշխատողներին նախարարությունից պատասխանել են, որ նրանց  առաջարկվելու են նոր կառուցվածքով նախատեսված աշխատանքներ, բայց առայժմ ոչինչ չի առաջարկվել։ Նրանք դիմելու են դատարան։

Շարամբեյանի անվան կենտրոնի գործունեությունը փոխարինվելու է «Արար» ծրագրով։  Հայաստանով մեկ ընտրվելու են արհեստավորներ, որոնք գումար են ստանալու պետությունից՝ ժողովրդական արհեստ զարգացնելու համար։ Իսկ, թե  ինչ է լինելու  ազգային պարերի, բանահյուսության, թատրոնի  հետ՝ ոչ ոք չգիտի։

Մշակույթի նախարարությունից մեզ պատասխանեցին, որ Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն ՊՈԱԿ-ը միևնույն  է, վերակազմավորվելու է․ այս հարցում նախարարության դիրքորոշումը չի փոխվել։
 

Սյուզան Սիմոնյան