Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Լիտվայի նախագահ Գինատաս Նաուսեդան կարծում է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է, և մի օր դա տեղի կունենա: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով Delfi պարբերականը:

«Հնարավոր է՝ դա շատ շուտ տեղի չունենա: Դժվար է հուսալ, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարիներին: Բայց ես կարծում եմ, որ փաստը կա և, այսպես թե այնպես, այն կընդունվի»,- ասել է Նաուսեդան:

Նաուսեդայի հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն Լիտվայի դեսպանին հրավիրել է՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում կոնֆլիկտի մասին զրուցելու, սակայն բողոք չի հայտնել:

«Հանդիպման թեմաներից մեկը եղել է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ երկրների մոտեցումը, որը միջազգային հանրության մի մասը գնահատում է որպես Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանություն»,- հայտարարել են Լիտվայի ԱԳՆ-ում:

Լիտվայի ԱԳՆ-ն նաև տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ բողոքի նոտա չի հանձնվել դեսպանին:

Նշենք, որ Լիտվայի Սեյմը 2005 թվականին ընդունված բանաձևով ճանաչել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է իրագործվել: