ANCA-ն ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ Ադրբեջանի նկատմամբ նպաստավոր առևտրային քաղաքականությանը

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) հայտարարություն է տարածել այն մասին, որ Միացյալ Նահանգները պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ նախընտրելի առևտրային վերաբերմունքին: Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Հայ դատի հանձնախմբի հայտարարությունն ուղղված է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչությանը, որը 2020թ. հունվարի 17-ին մտադիր է վերանայել Պրեֆերենցիալ ընդհանրացված համակարգի (GSP) շրջանակում Բաքվի արտադրանքն ԱՄՆ արտահանելու թույլտվությունը։

Իշխանություններին ուղղված նամակում ԱՄՆ հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ն պետք է վերանայի Ադրբեջանի նկատմամբ նախընտրելի առևտրային վերաբերմունքը:

Ըստ նրա՝ պատճառների շարքում են Հայաստանը շրջափակելու նպատակով Ադրբեջանի և Թուրքիայի պայմանավորվածությունը, Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արդարացումը և այդ երկրի իշխանությունների կողմից ռասիստական քաղաքականության դրսևորումն ու էթնիկ հայերին մուտքի արտոնագրերի չտրամադրումը։

Նշենք, որ Պրեֆերենցիալ ընդհանրացված համակարգով (GSP ) աշխարհի 119 երկրից առևտրային ձեռնտու պայմաններով՝ առանց առևտրային տուրքերի, հազարավոր ապրանքներ ԱՄՆ են արտահանվում: Այդ ծրագրում ներառված են նաև Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:

Նելլի Մելքոնյան