Հայաստանում արտադրվել է առաջին սերտիֆիկացված օրգանական գինին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունում  դեկտեմբերի 3-ին կայացել է «Օրգանական խաղողագործություն․մարտահրավերներ և առանձնահատկություններ» թեմայով ասուլիս։

Ասուլիսի բանախոսներն էին՝  Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը, Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը  և «Էկոգլոբ» ընկերության սերտիֆիկացման գծով տնօրեն Նունե Դարբինյանը։

Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը լրագրողներին ներկայացրել է Հայաստանի առաջին սերտիֆիկացված օրգանական գինիները` պատրաստված Տրինիտի Այգիների սերտիֆիկացված օրգանական խաղողներից։

Սերտիֆիկացման պաշտոնական գործընթացն ընկերությունը սկսել է 2015 թվականին, այդ ընթացքում խաղողի այգիները հասցվել են հաստատված օրգանական ստանդարտների, իսկ 2018 թվականին, Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ, Տրինիտին ավարտել է սերտիֆիկացման գործընթացը՝ «Էկո Գլոբ» ՍՊԸ-ի օրգանական սերտիֆիկացման մարմնի կողմից խաղողի այգիները հավաստագրելով որպես օրգանական՝ համաձայն ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Հայաստանի ստանդարտների: 2019 թվականին «Տրինիտի 6100 Արենի սև 2018» և «Խաչմերուկ Արենի Սիրահ կարմիր 2018» գինիները հավաստագրվել են որպես սերտիֆիկացված օրգանական:

«Օրգանական գինու արտադրություն ունենալը մշտապես եղել է մեր թիմի սևեռուն գաղափարներից մեկը։ Թեև օրգանական խաղողագործությունը բավականին աշխատատար, նուրբ և թանկ նախաձեռնություն է, Տրինիտին երբեք չի նահանջել իր գերնպատակից՝ հնարավորինս չվնասել բնությունը»,- նշել է  Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս գործընթացի արդյունքում ստեղծվում են բացառիկ գինիներ, որոնք, իսկապես, արտացոլում են հայոց հողի էությունը՝ միաժամանակ պահպանելով այն ​​հետագա սերունդների համար։

«Օրգանական խաղողագործությունն ամբողջ աշխարհում կարևոր նշանակություն է ձեռք բերում․ յուրաքանչյուր տարի 25%-ով ավելանում են խաղողի օրգանական այգիները։ Հիմնադրամն անչափ կարևորում է այս նախաձեռնությունը և համարում այն ոլորտի ձեռքբերում։ Մենք վստահ ենք, որ «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ օրգանական գինիներն արտահանման նոր հնարավորություններ կընձեռեն հայկական գինեգործությանը, իսկ հայկական օրգանական գինին, ինչու չէ, կդառնա Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում»,- նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

«Մենք ողջունում ենք այս համարձակ նախաձեռնության կազմակերպիչներին, քանզի չափազանց կարևորում ենք օրգանական գյուղատնտեսության դերը Հայաստանում՝ որպես առողջ ագրոէկոհամակարգի և առողջ գյուղատնտեսության վերականգնման միջոց»,-նշել է  էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը։

Ըստ «Էկո Գլոբ» ընկերության սերտիֆիկացման գծով տնօրեն Նունե Դարբինյանի, օրգանական խաղողագործությունը և գինեգործությունը գինու արդյունաբերության ոլորտում նոր մշակույթ է ձևավորում։ Օրգանական գյուղատնտեսության ստանդարտը գյուղատնտեսության արտադրության մեջ կարելի է համարել  բնապահպանական ստանդարտ, որը ոչ միայն բարելավում է շրջակա միջավայրը, այլև ունենում է դրական ազդեցություն մարդկանց առողջության վրա։