Արգիշտի Քարամյանն առաջարկել է դիմում գրել խորհրդականին, որի ղեկավարած խմբի բացահայտման արդյունքում կալանավորվել է ՃՈ պետի տեղակալը

Լուրեր

02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
02.04.2026 | 20:22
Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում
02.04.2026 | 20:11
Արտոնյալ ուսանողը. ինչու է ռեկտորն ամեն անգամ դիմավորում Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:00
Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:46
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու օրենքները
02.04.2026 | 19:33
Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն` բնակավայրերի մոտ հասած կենդանիներից հեռավորություն պահելու մասին
02.04.2026 | 19:22
Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
02.04.2026 | 19:15
Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:03
«Ինչո՞ւ պիտի խորան չգնայի». ինչպես Փաշինյանն անցավ հավատացյալների բազմության միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:52
Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել
02.04.2026 | 18:44
Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամով
02.04.2026 | 18:35
Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից»
02.04.2026 | 18:24
Գարեգին Բ-ն մասնակցել է Ոտնլվայի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանը ՊՎԾ պետի խորհրդական Աշոտ Վանյանին առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Աշոտ Վանյանը: «Ասաց, որ տնտեսագետ է ուզում բերել, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, զինվորական, զբաղվում էի ուժային կառույցներով: Երևի չհասկացանք իրար:

Արգիշտի Քարամյանն առաջարկեց, որ դիմում գրեմ, ասաց՝ ինձ տնտեսագետներ են պետք, լավ կլինի, որ գրեք, գնաք: Այսօր գնալու եմ դիմում գրեմ»,- փոխանցեց նա:

Աշոտ Վանյանը կառույցում աշխատանքի է անցել հեղափոխությունից հետո՝ Դավիթ Սանասարյանի հրավերով։

«Հեղափոխությունից հետո Դավիթ Սանասարյանը խնդրեց, որ գամ ուժային կառույցների, զինվորների և սպաների հարցերով զբաղվեմ»,- նշեց նա:

Միաժամանակ Աշոտ Վանյանն ասաց, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանի հետ աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ունեցել: Ճշտող հարցին՝ բացառու՞մ է, որ իրեն աշխատանքից հեռացնում են, քանի որ համարվում է, այսպես ասած, Դավիթ Սանասարյանի կադր, Աշոտ Վանյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ կարող է լինի»:

Աշոտ Վանյանը Factor.am-ին նաև ասաց, որ ինքը եղել է այն խմբի ղեկավարը, որի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է ոստիկանության համակարգում կոռուպցիոն դեպք և կալանավորվել է ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։

ՊՎԾ պետի մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու է Արգիշտի Քարամյանն Աշոտ Վանյանին աշխատանքից ազատվելու դիմում գրելու ցուցում տվել:

«Աշոտ Վանյանը այս պահին ազատված չէ աշխատանքից, եթե նա գա դիմում գրի և ազատվի, կարիքը լինելու դեպքում մենք կմեկնաբանենք, թե ինչու ենք ազատել»,- ասաց նա։

Ճշտող հարցին, որ Աշոտ Վանյանը ասում է, որ իրեն ազատել են, քանի որ Արգիշտի Քարամյանն ասել է՝ իրեն տնտեսագետ խորհրդական է անհրաժեշտ, Սեդա Աղբալյանն ասաց. «Չէ կան ուրիշ հիմքեր, ես տեղյակ չեմ ղեկավարության հետ խոսակցությունից»։

Հիշեցնենք, որ գնդապետ Աշոտ Վանյանը «Մարտի 1-ի» գործով ուշագրավ բացահայտում էր արել:

Նա Factor TV-ին տված հարցազրույցում ասել էր, որ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի ՊԲ-ի զորամասերի շուրջ 1000 զինծառայող Արցախից արդեն մուտք էին գործել Հայաստանի Հանրապետության տարածք։

«Մարտական զենքով և մարտական փամփուշտներով զինված պայմանագրային զինծառայողներ էին, նրանց տեղափոխող ավտոմեքենաների թիվը 100-ից 110 էր»- ասել էր նա։ 2008-ի մարտի 1-ին Աշոտ Վանյանը զբաղեցնում էր Գորիսի կայազորի Ռազմական ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը: Նրա ենթակայությամբ գործած զինվորական ավտոտեսչությունն ապահովել է զինվորականների ավտոշարասյան անվտանգ երթը դեպի Երևան։

Նարեկ Կիրակոսյան