Մարտի 1-ին Արցախից Երևան բերված զորքը իրավասու չէր պահպանել հասարակական կարգը. Հայաստանի Ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի ՊԲ-ի զորամասերի շուրջ 1000 զինծառայող Արցախից արդեն մուտք էին գործել Հայաստանի Հանրապետության տարածք։ Մարտական զենքով և մարտական փամփուշտներով զինված պայմանագրային զինծառայողներ էին, նրանց տեղափոխող ավտոմեքենաների թիվը 100-ից 110 էր։ Factor TV-ին պատմում է 2008-ի մարտի 1-ին Գորիսի կայազորի Ռազմական ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցրած Աշոտ Վանյանը։ Նրա ենթակայությամբ գործած զինվորական ավտոտեսչությունն ապահովել է զինվորականների ավտոշարասյան անվտանգ երթը դեպի Երևան։ Ի՞նչ նպատակով են Արցախի ՊԲ զինծառայողները բերվել մայրաքաղաք, արդյոք այդ զենքը կիրառվե՞լ է ցուցարարների դեմ, ի՞նչ հրամաններ են զինծառայողներին իջեցվել։ Ըստ ՀՔԾ-ի՝ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և պաշտոնատար մյուս անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, Զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Տապալվել է սահմանադրական կարգը։

ՊՆ 0038 հրամանով Զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով: Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, հղում անելով Սահմանադրության 8․2-րդ հոդվածի վրա, պնդում է՝  Զինված ուժերի օգտագործումը անօրինական չի եղել․ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ուղղակիորեն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել Զինված ուժերը օգտագործել զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով»։

Մինչդեռ Գորիսի կայազորի Ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Վանյանը կասկածի տակ է դնում փաստաբան Ալումյանի փաստարկը։ Զանգվածային անկարգությունների ժամանակ, ասում է Վանյանը, ուժային կառույցների գլխավոր գործառույթը թույլ չտալն է մասսայական անկարգություններ։ Ըստ նրա՝ զանգվածային անկարգությունների ժամանակ իրականացվում է հատուկ օպերացիա, որին մասնակցում են միայն հասարակական կարգի պահպանման դասընթաց անցած կառույցները, օրինակ՝ Ոստիկանությունը։ Պարոն Վանյանի գլխավոր հակափաստարկն այն է, որ ԶՈՒ-ի ծառայողները հասարակական կարգի ապահովման դասընթաց չեն անցնում, հետևաբար՝ 2008-ի մարտի 1-ին Զինված ուժերը հասարակական կարգի ապահովման մեջ ներգրավելու իրավական հիմք չի եղել․ «Խնդիրն այն է, որ մասսայական անկարգությունների ժամանակ չի կարելի զենքով մասնակցել մասսայական անկարգությունները ճնշելու գործընթացներին»։

Factor TV – Պարոն Ալումյանն ասում է, որ կարելի է, թույլատրելի է բանակն օգտագործել զանգվածային անկարգությունների ճնշման ժամանակ։

Աշոտ Վանյան – «Կոնկրետ մենք գիտենք, որ բանակը բերվել է մարտական զենքով, մարտական փամփուշտով, իրենք ոչ մի դասընթաց չեն անցել հատուկ միջոցների կիրառման հետ կապված, կոնկրետ իրենք եկել են իրենց տաբելային, մարտական զենքով, և ես չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա մարտական զենքով հասարակական կարգը ապահովել և մասսայական անկարգությունները ճնշել հանգստացնել։ Ես չեմ պատկերացնում ճիշտն ասած»։

Գորիսի կայազորի Ռազմական ոստիկանության նախկին պետի խոսքով՝ մասսայական անկարգությունների ժամանակ պետությունը պարտականություն ունի հեռացնել մարտական զենքն ու փամփուշտները կոնֆլիկտային գոտուց, որպեսզի անկարգության մասնակիցների ձեռքը չընկնի. «Մենք փաստել ենք, որ 1000 միավորից ավել զենք է մտել Հայաստանի Հանրապետություն։ Բայց ինձ համար ճիշտն ասած մի բան էր անհասկանալի՝ եթե մենք պետք է այդ զենքը հեռացնեինք, ինչո՞ւ էր պետք այդ քանակի զենք բերել մասսայական անկարգությունների տարածք, դա մինչ օրս գաղտնիք է եղել։ Երևի ընթացքում կպարզվի ինչի համար է բերվել»։

Ըստ Ոստիկանության մասին ՀՀ օրենքով 32 հոդվածի՝ անկարգությունների զսպման ժամանակ զենքն արգելվում է կիրառել, եթե զենք կիրառողից զատ կարող են տուժել այլ մարդիկ։ Զենք կարելի է կիրառել միայն հատուկ օպերացիայի ղեկավարի հրամանով, ինչի իրավունքն ունի միայն դիպուկահարը։ Նշենք, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ ոստիկանական հատուկ օպերացիան ղեկավարել է Ներքին զորքերի նախկին ղեկավար Գրիգոր Գրիգորյանը։ Ըստ Աշոտ Վանյանի՝ մասսայական անկարգությունների ժամանակ զենքը չէր կարող կիրառվել բազմության մեջ, որովհետև կարող էին տուժել այլ մարդիկ․ «Ես կասկածում եմ, որ այդ մթության մեջ մարդկանց քանակը շատ մեծ է եղել, որ կարելի է զենքը անխափան կիրառել այնպես, որ ուրիշ մարդիկ չտուժեն բացի զենք կիրառողից, ում ուզում էին վնասազերծել։ Իմ լսելով՝ ստացվել է այնպիսի դրություն, որ մի պահ է եղել ոստիկանության զորքերը ընկել են մի կողմից՝ մասսայական անկարգությունների, մյուս կողմից բանակի մեջտեղում և այդտեղ ունեցել են շատ պրոբլեմներ։ Այսինքն՝ Ոստիկանության զորքերը չեն կարողացել նահանջել»։

Այն, որ Արցախից զինծառայողներ են բերվել Երևան, փաստվում է ոչ միայն Աշոտ Վանյանի վկայությամբ։ Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, նախաքննական ցուցմունքում նշում է, որ ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանով 2008 թվականի փետրվարի 24-ին ԼՂՀ պաշտպանության բանակի 10-րդ և 18-րդ դիվիզիաներից ու Ստեփանակերտի կայազորից Երևան են եկել մոտ 300 զինծառայողներ։ Արցախից զորքեր բերվել են նաև մարտի 6-7-ին՝ շուրջ 400 հոգի՝ հիմնականում ենթասպաներ և սպաներ։ Նրանք զինված են եղել հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ, մարտական փամփուշտներով։ Զորքի կազմում եղել են դիպուկահարներ։ Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը և նրա փաստաբան Հայկ Ալումյանը պնդում են ճիշտ հակառակը։

«Արցախի Զինված ուժերից 1 մարդ չի բերվել ՀՀ այդ միջոցառումներին մասնակցելու։ Մեկ մարդ չի բերվել, հետո կբացատրեմ ինչի մասին է խոսքը»,- ասել է Քոչարյանը։

Հայկ Ալումյանն իր հերթին նշում է․ «Կրկնում եմ այն, ինչ դատարանում հնչել է նախքան նիստը դռնփակ դառնալը, Արցախի Զինված ուժերից ոչ մի զինվոր, ոչ մի ստրոբաժանում ՀՀ չի մտել, մնացած դետալները հիմա չասեմ»։

Զինծառայողներ Երևան բերվել են ոչ միայն Արցախից, այլև Հայաստանի մարզերից։ Աշոտ Վանյանը, օրինակ, ասում է՝ ԶՈՒ 1-ին կորպուսի Գորիսի կայազորից մոտ 80 սպա 2008 թվականի մարտի 1-ին մարտական զենքերով զինված բերվել է Երևան։ Աշոտ Վանյանի պատմելով՝ զորամասերի զինվորական մեքենաների պետհամարանիշները նախօրոք վերցվել են, ուղարկվել են Արցախ, այնտեղ դրվել են մեքենաների վրա, ու արդեն Արցախի Հանրապետության պետհամարանիշներով ՊԲ զինծառայողները մուտք են գործել Գորիսի կայազորի տարածք․ «Օրենքից դուրս է ինչ-որ կատարվել է, և այդ պետհամարանիշը ոչ մի տեղ չի գրանցվել, որ դրվել է այդ մեքենայի վրա, պետք է տեխնիկական անձնագիր փոխվեր, բայց ոչինչ չի արվել, ինչը ապօրինի գործողություն էր»։

Այս փաստը նախաքննական ցուցմունքում ընդունել է նաև գեներալ-մայոր Օգանովսկին։ Նա ցուցմունք է տվել, որ զորքը եղել է սովորական համազգեստով, բայց Երևան գալուց հետո համազգեստի տարբերանշանները պոկել են։ Զորքը կենտրոնական հավաքակայան էր ժամանել պաշտպանության բանակի մեքենաներով, սակայն, Երևան գալուց հետո, մեքենաների համարները փոխել են, տեղադրել ՊՆ համարանիշներ։ Համարանիշների փոփոխությունը գեներել-մայոր Օգանովսկին բացատրել է հետևյալ կերպ՝ «Խնդիր էր դրված, որ ԼՂՀ-ից բերված զորքը չերևա, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի»։

Ի դեպ, Գորիսի կայազորի նախկին պետին, որն առաջինը հրապարկավ հայտարարեց, որ Արցախից  2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ զորք է բերվել Երևան, մինչ օրս ՀՔԾ-ից չեն հրավիրել հարցաքննության։

Մանրամասները՝ տեսանյութում: