Կոռո՞ւպցիա, թե՝ անտեղյակություն․ Երևանի քաղաքապետի հավաստիացումից օր անց.ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Երկու օր առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանին կատարվել են խնդրահարույց նվիրատվություններ, նվիրվել է 20 աղբատար մեքենա և նվիրատվություն կատարողների մեջ են կառուցապատողների և նախկին ու ներկա պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ, այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Դրանից հետո թե՛ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թե՛ նրա մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հերքեցին լուրը՝ նշելով, որ Սամվել Ալեքսանյանից մեքենա չեն ստացել։ Երեկ, սակայն,  քաղաքապետի խոսնակը հրապարակեց նվիրատվություն արած ընկերությունների ցանկը, որից պարզվեց, որ իսկապես կա լուրջ փոխկապակցվածություն, իսկ արդեն այսօր ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կոնկրետ փաստաթղթերով հրապարակեց, որ նվիրատվություն կատարած կազմակերպությունն ուղղակիորեն փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի հետ:

«Իմ ձեռքի տակ է գտնվում քաղաքապետի որոշումը՝ Մալաթիա Սեբաստիա Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող կառույցի օրինականացման մասին»: Խաժակյանը նշում է, որ  դա այն հասցեն է, որտեղ գտնվում է «Երևան Սիթի» սուպերմարկետը: Բացի այդ, ավագանու անդամի պնդմամբ՝ քաղաքացին, որին վերոնշյալ կառույցը պատկանում է, Սամվել Ալեքսանյանի կինն է: «Այսինքն՝ շուրջ 6 հա շինությունն օրինականացվել է՝ քաղաքապետարանին նվիրված 3 աղբատար կամազի դիմաց: Համընկնում են նաև ժամկետները. քաղաքացին դիմել է սեպտեմբերի 23-ին, իսկ դա այն ժամանակահատվածն է, երբ քաղաքապետարանը ստացել է աղբատար մեքենաները»,- նշեց Դավիթ Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: