Հիմնական դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացում կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահման դեպքի մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ հիմնական դպրոցի տնօրենը, 2013 թվականի ապրիլ ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններ, միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Քննության տվյալներով՝ տնօրենը որպես լաբորանտ, այնուհետև՝ որպես հոգեբան աշխատանքի է ընդունել  իր ծանոթին և թույլատրել ամիսներ շարունակ չհաճախել աշխատանքի և չկատարել հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտականությունները և դպրոցի բյուջեից խոշոր չափի գույքը վատնման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, տնօրենն ստորագրել և ՊՈԱԿ-ի կնիքով հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկագրեր ու ներկայացրել հաշվապահին: Արդյունքում՝ դրանց հիման վրա աշխատանքի չհաճախած աշխատակցի անվամբ հաշվարկվել և վճարվել է 1.161.679 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ, ինչը հափշտակվել է՝ այդկերպ պետությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: