Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնք

Լուրեր

02.02.2026 | 19:50
6 եպիսկոպոսի արգելել են լքել ՀՀ-ն․ ինչ է սպասվում Ավստրիայում կայանալիք ժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 19:42
Գեներալ Անիլ Չաուհանը մասնակցել է ՀՀ ռազմական ակադեմիայում ՏՏ լաբորատորիայի բացմանը
02.02.2026 | 19:28
Պուտինը, Ժիրինովսկին և «ռուս աղջիկները»՝ Էփշտեյնի նոր ֆայլերում. մանրամասներ
02.02.2026 | 19:13
Արման Ավանեսյանը՝ 6-րդ տեղում. IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները
02.02.2026 | 18:58
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
02.02.2026 | 18:43
ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպանը լքել է Լեյբորիստական կուսակցությունը՝ Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով
02.02.2026 | 18:29
Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգի մի շարք հարցեր, կարևորել Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ մասի տրամադրումը
02.02.2026 | 18:20
Փետրվարի 1-ին Ուկրաինայի էներգետիկայի վրա «նպատակային հարձակումներ» չեն եղել․ Զելենսկի
02.02.2026 | 18:16
Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հարցը
02.02.2026 | 18:09
«Կանանց ներկայացնում է որպես սեռական օբյեկտ»․ օգտատերերից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սամվել Կարապետյանի որդու դեմ
02.02.2026 | 18:02
Իրանին հարվածելու որոշում կա․ Թրամփի խոսքը վկայում է այդ մասին․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 18:00
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբի կմեկնեն // Քաղաքապետարանի պաշտոնյան հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 17:52
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գույոմարի հետ
02.02.2026 | 17:43
Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 17:32
Իսրայելը բացել է Գազա-Եգիպտոս սահմանի «Ռաֆահ» անցակետը․ մարդիկ կարող են միայն ոտքով հատել այն
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնք։

«Մովսես համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի,  Տեր Աբել քահանա Քարտաշյանի, համայնքի վարչական ղեկավար Արտակ Պապյանի, ‹‹Teach For Armenia Դասավանդի՛ր Հայաստան›› կազմակերպության հիմնադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելել է համայնքի միջնակարգ դպրոց, աշակերտների հետ պարել հայկական ավանդական Փոփուռի պարը, մասնակցել դպրոցական խաղերին, նկարչության և կավագործության դասընթացներին։ Աննա Հակոբյանը ներկա է գտնվել նաև դպրոցի  ‹‹Զարթիր›› գրական ակումբի քննարկմանը, որտեղ ակումբի անդամները հանդես են եկել որպես պատանի լրագրողներ և հարցեր ուղղել վարչապետի տիկնոջը։

Ընթերցանության վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Հակոբյանը նշել է, որ ընթերցանության շնորհիվ մարդը հայտնվում է մեկ այլ աշխարհում, որտեղ կան իրական արժեքներ։ ‹‹Առանց գիրք կարդալու հնարավոր չէ լինել երջանիկ,  հնարավոր չէ արարել, իսկ երջանկությունը արարման մեջ է››,- ասել է Աննա Հակոբյանը՝ խոստովանելով, որ տանը հաճախ է կարդում փոքրիկ դստեր՝ Արփիի համար։ Վարչապետի տիկինը նաև նշել է, որ մեծ ուշադրություն է դարձնում ընթերցանությանը և տանը հետևում, որ իր զավակները հաճախ գիրք կարդան։

‹‹Գիրքը կրթության խորհրդանիշն է և Նոր Հայաստանի ապագան կախված է հենց գրքից։ Կրթությունից է կախված մեր երկրի զարգացումը››,- ասել է վարչապետի տիկինը՝ հավելելով, որ անկախ ժամանակաշրջանից գրքի դերակատարությունը երբեք չի փոխվի։ Քննարկման ավարտին դպրոցի ‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիայի սաները Աննա Հակոբյանին նվիրել են իրենց պատաստած միկրոֆոնը։ Համայնքային այցի շրջանակում Աննա Հակոբյանն այցելել է նաև մշակույթի տուն։

Մովսես համայնքից Աննա Հակոբյանը մեկնել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղության մարտական դիրքերից մեկն ու հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին։ Այցի ավարտին լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշել է․

‹‹Ծանոթ եմ քննադատություններ, այցերի հետ կապված չհասկացվածություն կա։ Առաջին հերթին ամուսնուս հորդորով եմ այցելում մարտական դիրքեր։ Հետո որպես  վարչապետի կին։ Ես որպես վարչապետի կին գալիս եմ Մովսես գյուղ, ունեմ ծրագիր, տարբեր միջոցառումներ և այսքան մոտ գտնվելով սահմանին, զինվորներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պահպանում կյանքի գնով, ես ուղղակի չեմ կարող չգալ և չհետաքրքրվել նրանց որպիսությամբ։ Մինչև զինվորի մայրն լինելն էլ բանակը մեր յուրաքանչյուր քաղաքացու այնպես էլ իմ սրտում, հոգում և մտքում է եղել։  Նախկինում ինչպես վերաբերվել եմ բանակին, այնպես էլ վերաբերվում եմ այսօր››,- ասել է Աննա Հակոբյանը»,- ասված է հաղորդագրությունում: