«Գևորգ Կոստանյանը չի վերադառնա, որովհետև փայլուն գիտի՝ ինչ ծանր հանցանք է կատարել և ինչ է սպասվում իրեն»․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որն այժմ Մոսկվայում է գտնվում ու խոստացել է վերադառնալ գործերն ավարտելուց հետո, համոզմունք հայտնեց, որ Կոստանյանը չի վերադառնա, կխուսափի քննությունից ու կմնա Ռուսաստանում, ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ։

«Ե՛վ Գևորգ Կոստանյանը, և՛ մյուսները նախաքննական մարմնից ավելի լավ գիտեն, թե իրենք ինչ են արել Մարտի 1-ի հետ կապված։ Կոստանյանը, լինելով իրավաբան, փայլուն գիտի, թե ինչ ծանր հանցագործություն է կատարել և ինչ է սպասվում իրեն»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով․ «Նրանց բոլորին թվում էր, թե Սերժ Սարգսյանը հավերժ է, իրենք էլ հավերժ նրան կից լինելու են։ Ու հանկարծ չկա Սերժ Սարգյանը, չկա մեկը, ում կարելի է կցվել, և նրանց մնում է միայն փախուստը։ Նրանք բոլորը փախնելու են։ Իհարկե՛ Կոստանյանը չի վերադառնա»։

Իրավապաշտպանի խոսքով՝ ռուսական իշխանությունների թեթև ձեռքով Ռուսաստանը դարձել է հանցագործների թաքստոց․ «Նրանք գնացել են այնտեղ թաքնվելու համար»։

Գնահատելով մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում, իրավապաշտպանն ասաց․ «Մենք իհարկե չունենք այն արդարադատությունը, որ կուզենայինք ունենալ, բայց չունենք քաղբանտարկյալներ, չունենք քաղաքական նպատակներով հալածյալներ, չունենք խոսքի ազատության սահմանափակում։ Մի խոսքով՝ դրական բաներ են տեղի ուենում մեզանում, ինչն ուրախացնում է»։

Միևնույն ժամանակ Հարությունյանն ասաց, թե այն դատական համակարգը, որն ստացել ենք հին իշխանությունից, չի կարող արդար դատական համակարգ դառնալ, որովհետև դատավորների մեծ մասը կաշկանդված են իրենց նախկին գործունեությամբ։

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը երեկ հայտարարեց, թե իրեն առնչվող մարդկանց բնակարաններն են խուզարկել՝ դա անվանելով քաղաքական ռեյդ: Հարցին, թե հեղափոխությունից հետո արդյոք անսպասելի պետք է լինեին նման խուզարկությունները՝ հատկապես, որ Մինասյանի անունը շրջանառվում է որոշ քրգործերով, Հարությունյանն ասաց․ «Այդ մարդիկ տարիներ շարունակ հայտնի են եղել իրենց վարքով։ Ամեն մեկը կարող է հայտարարել, որ ինքը քաղաքական նպատակներով է հետապնդվում։ Չեմ կարծում, որ մեր հասարակությունը այդ զարգացումներին կտա այն գնահատականը, որը տալիս են իրենք»։

Անցած շաբաթ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ի իր ելույթում հայտարարեց․ թե «Հեղափոխությունից հետո երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ»։

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք գործ ունենք հիշողության կորստի հետ, բայց երբ ավելի խորն ենք մտածում, հասկանում ենք, որ գործ ունենք ցինիզմի հետ»,- Սարգսյանին հակադարձեց իրավապաշտպանը՝ շարունակելով․ «Մարդ, որը միայն իր համար գրել է Սահմանադրություն, որ տարիներ շարունակ Հայաստանում պաշտոնավարի, մարդ, որին հանրությունը միահամուռ մերժել է, մարդ, որն իր բռի մեջ է պահել դատական համակարգը Հայաստանում, եվրապական ամբիոններից խոսում է ժողորդավարությունից, արդարադատությունից, դատական համակարգից։ Ես չգիտեմ, թե մինչև ուր կարող է հասնել ցինիզմը, բայց պարզվում է՝ ցինիզմի սահմանները բավականին լայն են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան