Մեքսիկայում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Գվատեմալայում
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
Այս մասին հրամանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 11-ին: