Վիշեգրադյան պատվիրակության ներկայացուցիչները վերահաստատել են ԵՄ-Հայաստան համագործակցության հարցում իրենց լիակատար աջակցությունը

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացել է հանդիպում՝ Վիշեգրադյան քառյակի (V4) անդամ երկրների ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների՝ Դավիդ Կոնեցկու (David Konecký)(Չեխիա` V4-ում նախագահող երկիր), Իշտվան Բալոգի (István Balogh)(Հունգարիա), Ցիրիլ Կոզաչևսկու (Cyril Kozachevski) (Լեհաստան), Մատուշ Բուշովսկու (Matuš Bušovský)(Սլովակիա), ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Աննա Աղաջանյանի, ԱԳՆ մի շարք շահագրգիռ վարչությունների պետերի և ներկայացուցիչների միջև: Հանդիպումը վարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։

«Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր տեղեկանալ վերջին շրջանում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, ՀՀ կառավարության գերակայություններին ԵՄ և վերջինիս անդամ երկրների հետ հարաբերություններում, ինչպես նաև ԱլԳ շրջանակներում Հայաստանի առաջնայնություններին։ Միաժամանակ Վիշեգրադյան պատվիրակությունը ներկայացրեց խմբի 2019-2020թթ․ ծրագրերը և գերակայությունները:

Հայաստան այցի շրջանակներում Վիշեգրադյան քառյակի պատվիրակության անդամներին ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ով ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, Հայաստանի ու Եվրոպական Միության միջև փոխհարաբերությունների ներկա փուլն ու հեռանկարները: ՀՀ փոխնախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ առավել զարգացնելու և ամրապնդելու ԵՄ-ի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ Վիշեգրադյան պատվիրակության ներկայացուցիչները ողջունեցին Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ընդգծեցին ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա խորացման կարևորությունը՝ վերահաստատելով այս հարցում իրենց լիակատար աջակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: