Մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու, պահելու, օգտագործելու և զենքին առնչվող այլ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական նոր կանոնակարգում չէ. ՊԵԿ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու, պահելու, օգտագործելու և զենքին առնչվող այլ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական նոր կանոնակարգում չէ: Հանրային քննարկման դրված նախագիծը կոչված է վերոնշյալ   հարաբերությունները հստակեցնել և համապատասխանեցնել գործող կարգավորումներին:

« Հիշեցնենք, որ հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու իրավունքը սահմանված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, իսկ մաքսային ծառայողների դեպքում՝ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, որոնք սկսել են գործել համապատասխանաբար 2002թ․ և 2008թ․: Ներկայում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց զենքով ապահովելու և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու, կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների տեսակների, ձևերի, մոդելների ցանկն ու քանակը սահմանելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի թիվ 656» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի թիվ 201-Ն» որոշումներով, որոնց ընդունումը բխում է հարկային և մաքսային ծառայություններին վերաբերող օրենքների պահանջներից, որոնց դրույթները զենքի և ռազմամթերքի մասով կա՛մ ուժը կորցրած են ճանաչվել, կա՛մ փոփոխվել և լրացվել են:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկային և մաքսային ծառայությունները ներառող մարմին է՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հարաբերությունները կարգավորել միասնական ակտով:

Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, սահմանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զենք (զինամթերք) կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, մաքսային և հարկային ծառայողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու կարգը»,- ասված է պարզաբանման մեջ: