«Մարտի 1»-ով պատասխան տալու հերթը առաջիկայում կհասնի նաև Սերժ Սարգսյանին․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Մարտի 1-ի» գործով տուժողներից մեկի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե գործի քննությանն ի՞նչ կտա ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ներգրավումը «Մարտի 1-ի» գործով՝ ասաց, թե այդպիսով գնահատական կտրվի յուրաքանչյուրի դերակատարությանը գործը կոծկելու հարցում և կամբողջանա Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։

«Նաև պատկերացում կկազմենք, թե Սերժ Սարգսյանի վարչակազմը Մարտի 1-ին ու Մարտի 1-ից հետո ինչով է զբաղվել: Կարծում եմ, որ դա ազդող կլինի՝ հետագայում Սերժ Սարգսյանի արարքին գնահատական տալու առումով, որովհետև շատ հանգամանքներ միմյանց հետ անմիջական կապ ունեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով. «Հանցագործության պատկերի ամբողջացման համար շատ կարևոր է, որ հասկանանք՝ ինչու Մարտի 1-ը չբացահայտվեց»։

Նշենք, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքում առկա էր նաև Գևորգ Կոստանյանի անունը, որ նա, որպես այդ ժամանակվա ՄԻԵԴ ներկայացուցիչ, մասնակցել է փաստեր կոծկելուն և հանցագործությունը պարտակելուն։

«Այն ժամանակ ցուցմունք տալու համար Փաստահավաք խումբ գնացած սպաներից շատերը մինչ այդ մտել են նախագահական, ինստրուկտաժ են եղել, թե որ հարցերին ինչպես պիտի պատասխանեն։ Ըստ էության՝ ինստրուկտաժը եղել է զորքի մասնակցությունը բացառելու ուղղությամբ»,- նշեց փաստաբանը և հավելեց. «Անձինք պատասխանել են, թե կոնկրետ որտեղ, ինչ հանգամանքներում, ում կողմից են իրենց այդ ինստրուկտաժներն արվել։ Կոնկրետ ասել են, որ նախագահականում է արվել և ով է արել, և այս կարգի ապացույցներն առկա են: Կարծում եմ՝ առաջիկայում կլինեն այդ առթիվ հրապարակումներ»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի անունը շրջանառվե՞լ է, Սաֆարյանը պատասխանեց. «Բնականաբար, այդ ժամանակ առանց նախագահի գիտության ոչ ոք չէր կարող նախագահականում հակաօրինական գործողություն իրականացնել։ Եվ գտնում եմ, որ այս հարցերին պատասխան տալու հերթը կհասնի նաև 3-րդ նախագահին առաջիկայում»:

Գևորգ Կոստանյանն այժմ Մոսկվայում է ու ասել է, թե կգա, երբ գործերը կավարտի։ Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Կոստանյանը խուսափի քննությունից ու մնա Ռուսաստանում, ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ, փաստաբանը պատասխանեց. «Եթե այդ հովանավորչությունն իրենց վրա են վերցրել ՌԴ որոշ պաշտոնյաներ, ու Ռուսաստանը նման մոտեցում է ունենում մեր մոտից փախած ու քրեական հետապնդման ենթարկվող անձանց պահպանության հարցում, սա խոսում է այն մասին, որ դեռևս Մարտի 1-ին նրանք հովանավորել են Ռոբերտ Քոչարյանի վարքը, որովհետև մեր երկրում ինչ-որ գործողություններ անելուց առաջ միշտ մտածում են, թե իրենց թիկունքն ով կարող է պահել։ Ո՞վ չգիտի, որ աշխարհաքաղաքական հարցերը միշտ իրենց տեղն են ունեցել։ 2008 թվականի Մարտի 1-ից հետո որևէ ցավակցական հեռագիր չստացանք Ռուսաստանից»։

Սեդա Սաֆարյանը չի բացառում, որ Կոստանյանը, այնուամենայնիվ, վերադառնա Երևան. «Գուցե ասելիք ունենա և գա՝ ասի, փորձի պաշտպանվել։ Հասարակության մեջ արմատանում է հարցը, որ գնացած և հետ չեկածները իրականում մեղավոր են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան