Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ

Լուրեր

26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանքի տակ թողնել ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։

Դատարանը բավարարեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը և ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանից դուրս գալով լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ սպասելի որոշում էր․ «Սա սպասելի էր, գաղտնիք չէ, թե ինչ ճնշում կա այս գործով դատական իշխանության նկատմամբ»։

Առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար մեղադրվող Խաչատրյանի պաշտպանն ասաց, որ ենթադրյալ վնասի չափը վաղուց իրենք վճարել են, բայց նա շարունակում է մնալ կալանքի տակ։

Մակինյանը տեղեկացրեց նաև, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: «Խաչատրյանների նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, Կարեն Խաչատրյանին կալանքի տակ երկար պահելու նպատակները ինձ համար հասկանալի չեն», – ասաց փաստաբանը։

Լիլիթ Շաբոյան