Հռոմում կայացել են Հայաստանի և Իտալիայի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները. քննարկվել է երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հռոմում բարձր մակարդակի բանակցություններ է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։

«Հայաստանի և Իտալիայի վարչապետների հանդիպումը կայացել է Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում։ Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. Իտալիայի վարչապետը դիմավորել է Հայաստանի վարչապետին, Պատվո պահակախմբի ղեկավարի ողջույնից հետո հնչել են Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների օրհներգերը, տեղի է ունեցել ստուգայց, երկու երկրների վարչապետները փոխադարձաբար ներկայացրել են պաշտոնական պատվիրակությունների անդամներին։

Հաջորդիվ կայացել է Հայաստանի և Իտալիայի վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն քննարկել են հայ-իտալական հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները։

Առանձնազրույցին հաջորդած լայն կազմով բանակցություններին Հայաստանի և Իտալիայի վարչապետներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի։ Իտալիայի վարչապետն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական օրակարգին՝ ընդգծելով, որ օրենքի գերակայության, արդարադատության բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում Իտալիան պատրաստ է հնարավորինս սերտ համագործակցել Հայաստանի հետ և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։

Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության և Իտալիայի արդեն իսկ շոշափելի մասնակցության համար հատկապես Հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման հարցում՝ Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է իտալական ընկերությունների ակտիվ մասնակցությունը տնտեսական գործունեության մեջ։ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու, և Հայաստանի կառավարությունը մտադիր է ամեն կերպ նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցում Իտալիայի դիրքորոշման կապակցությամբ՝ ներկայացնելով Հայաստանում բարելավվող միգրացիոն պատկերը։

Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն գոհունակություն են հայտնել նաև հայ-իտալական մշակութային և կրթական համագործակցության կապակցությամբ, արձանագրել երկու երկրների համալսարանների միջև փոխանակման ծրագրերի արդյունավետությունը։ Մշակութային կապերի սերտացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է հնագիտության ոլորտում Իտալիայի հետ հարուստ փորձի փոխանակումը։

Հայաստանի և Իտալիայի կառավարությունների ղեկավարները ծավալուն քննարկում են ունեցել միջազգային անվտանգության արդի հարցերի, Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից այնտեղ իրականացվող մարդասիրական առաքելությունը։ Կողմերը համադրել են իրենց դիրքորոշումները Սիրիայում կայունության վերականգնման հարցում։ Հայաստանի և Իտալիայի վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել ԵՄ-Իրան, Հայաստան-Իրան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Երկու երկրների վարչապետները կարևորվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում համագործակցությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին հրավիրել է պաշտոնական այց կատարելու Հայաստան»,-  ասված է հաղորդագրությունում: