Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևին  և բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանին։

«Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի խոհրդական Ավետիս Հովհաննիսյանը և Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը։

Դմիտրի Լադիկով-Ռոևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և, հակիրճ ներկայացնելով բանկի գործունեությունը, տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակը և ակտիվանում բանկի ներդրումային գործունեությունը։ Նա նշել է, որ բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի հետ, առավել սերտ համագործակցել և բարձրացնել իր դերակատարումը ֆինանսական գործընթացներում։

Դմիտրի Լադիկով-Ռոևը Վարոս Սիմոնյանին է ներկայացրել բանկի առաջարկությությունները, որոնցից մեկը վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը։

Վարոս Սիմոնյանը ողջունել է բանկի նախաձեռնությունը և նշել, որ  նախարարության կողմից նույնպես կա ցանկություն ԵԱԶԲ-ի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության, հատկապես ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում։ Փոխնախարարը վստահեցրել է, որ  ԵԱԶԲ-ի առաջարկությունները կքննարկվեն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունները կստանան նախարարության աջակցությունը։

Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ 2020 թվականի գարնանը նախապատրաստվում է խոշոր ներդրումային համաժողովի անցկացում, որին կմասնակցեն հեղինակավոր ներդրողներ, բանկեր, և առաջարկել է Եվրասիական զարգացման բանկին նույնպես մասնակցել միջոցառմանը»,- ասված է հաղորդագրությունում: