ԶՊՄԿ-ի 50 միլիոն և 2․5 մլրդ ծավալով պարտատոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում են

Լուրեր

03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Բոլորը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2․5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում:

Դոլարային՝ AMZPXKB21ER2, պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 7․5%՝ եռամսյակային վճարման պարբերականությամբ և 36 ամիս մարման ժամկետով։ Արժեկտրոնի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է։

Իսկ դրամային՝ AMZPXKB22ER0,  պարտատոմսերը՝   թողարկվել են 11% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 100 000 դրամ անվանական արժեքով։ 36 ամիս շրջանառության ժամկետով արժեկտրոնի վճարումները կլինեն կիսամյակային պարբերականությամբ։

Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դեռևս ամիսներ առաջ էր  նախաձեռնել  ՀՀ արժեթղթերի հանրային շուկա մուտք գործելու գործընթաց և պատրաստվել ՀՀ կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ՀՀ արժեթղթերի շուկայում ոչ ֆինանսական կազմակերպությունների համար աննախադեպ՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիր:

«Սա հերթական նշանակալի քայլն է՝ ուղղված ԶՊՄԿ-ի հանրայնացմանը, որի շրջանակներում համապատասխան իրավական ակտերով նախատեսված պահանջներից առավել ընդարձակ կերպով բացահայտվելու են ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները, զարգացման հեռանկարային ծրագրերը, երկրաբանական և այլ տվյալներ: Ընդ որում, այդ ճանապարհին ամբողջությամբ կհրապարակվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի և շահառուների ցանկը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից»,- այս մասին տեղեկացրել էր ԶՊՄԿ-ի մամլո ծառայությունը: