10 տարի Ադրբեջանից ներգաղթածների համար ոչինչ չի արվել․ Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ բազմաթիվ փախստականների բնակարանային հարցերը դեռևս մնում են չլուծված: Կառավարության 2004 թ. որոշմամբ հաստատված Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագրի իրականացման նպատակով 2005 թ.-ից պետբյուջեում նախատեսվել են համապատասխան միջոցներ: 2009 թ.-ից հետո ծրագրի իրականացման համար պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել: Ըստ 2013թ. տվյալների՝ ծրագրի շրջանակում հաշվառվել է 895 ընտանիք, որից 641-ը Երևանում և 254-ը մարզերում համարվել են առաջնահերթ կարիքավորներ: Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը՝ նպատակահարմար է համարվել նրանց բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր:

Այսպիսով, նախատեսվում է լուծել 112 ընտանիքների 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրը. հաստատվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը և պայմանները: Այդ նպատակի համար կհատկացվի շուրջ 1,5 մլրդ դրամ: Վկայագրերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել այդ ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը կսահմանվի 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար նախատեսվում է առաջին փուլում առաջնորդվել ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:

Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. «Այս պարտավորությունը պետությունը ստանձնել է շատ վաղուց, և փաստացի 10-11 տարի որևէ քայլ այս ուղղությամբ չի իրականացվել: Սա առաջին քայլն է: Ես նույնպես հանդիպել եմ այդ ընտանիքների ներկայացուցիչների հետ. նրանք բավական ծանր պայմաններում են ապրում: Կարծում եմ՝ փուլ-փուլ այս բոլոր խնդիրները պետք է լուծենք, այսպես ասած, հին պարտքերը մենք պետք է անպայման մարենք»: