«Գների թանկացման կանխարգելումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում»․ Արման Բոշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Բոշյանը

-Պարոն Բոշյան, ինչպե՞ս եք գնահատում երեկ տեղի, այսպես ասած, մարզական էկզեկուցիան Իտալիայի հավաքականի կատարմամբ։

-Կարծում եմ պետք է որոշակի հետևություններ արվի։ Մարզական առումով անալիզի կարիք կա, դա կթողնենք մարզիչներին և սպորտի պատասխանատուներին։ Եվ, իհարկե, կա նաև խնդրի կազմակերպչական մասը։ Կարծում եմ, որ պիտի որոշակի պատասխանատուներ լինեն, որոնք այս վիճակի համար պիտի պատասխան տան։

-Այսօր արդեն հնչեցին հայտարարություններ, որ այս խայտառակ պարտության համար պետք է պատասխան տա ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։ Այդպիսի հայտարարություն արեց ֆեդերացիայի գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը։ Դուք ի՞նչ եք կարծում, ո՞վ պիտի պատասխան տա։

-Ես կիսում եմ պարոն Մկրտչյանի տեսակետը։ Մենք անընդհատ մեր ֆուտբոլի պատմության մեջ և քաղաքական գործընթացներում տեսել ենք անպատասխանատվություն, երբ մարդիկ չեն ցանկացել պատասխանատվություն ստանձնել։ Կարծում եմ, որ նոր Հայաստանում և նոր քաղաքական-հասարակական հարաբերություններում միանշանակ է, որ ամեն մեկը իր ոլորտի համար պետք է պատասխան տա։ Պարոն Վանեցյանը գործուղվել է ֆուտբոլի ֆեդերացիա որոշակի առաքելությամբ, և որոշակի պատասխանատվությամբ, որոշակի արդյունքների ակնկալիքներով, և այս խաղը, ցավոք սրտի, ցույց տվեց, որ այդ խնդիրները չեն լուծվել։ Իմ տեղեկատվությամբ պարոն Վանեցյանի առջև կոնկրետ խնդիրներ են դրվել ֆեդերացիայի հետ կապված, այն դարձնելու ավելի ժողովրդավարական, ավելի թափանցիկ և գործընկերային, բայց մենք տեսնում ենք, որ թեկուզ մարզչի ընտրության հետ կապված որոշակի տարաձայնություններ նկատեցինք։ Դա վկայում է, որ այն խնդիրների ծավալը, որ դրվել է պարոն Վանեցյանի առջև, չի իրականացվել։

-Պարոն Վանեցյանը պետք է հրաժարական տա՞, թե՞ ուղղվելու հնարավորություն կա։

-Առավոտից այս թեման քննարկվում է և բազում օրինակներ էին բերվում Բուլղարիայից և Անգլիայից, որ նման պարտությունների դեպքում ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալիս։ Եվ ոչ միայն ֆեդերացիայի նախագահը։ Բուլղարիայի օրինակը բերվեց, երբ այնտեղ քաղաքական խմորումներ է առաջացրել հավաքականի պարտությունը 6։0 հաշվով, երբ պահանջվեց ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, և նա հրաժարական տվեց։ Ժողովրդավարական պրոցեսներում նմանատիպ իրադարձությունները չեն կարող առանց հետևանքների մնալ, միանշանակ պատասխանատուն կա, և նա պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը։

-Եթե, այնուամենայնիվ, պնդվի պարոն Վանեցյանի հրաժարականը, մի տեսակ քաղաքական չի ստացվի՞։

-Էստեղ քաղաքականության տարր չկա, կա փաստ որով պետք է առաջնորդվել։ Ես նորից եմ ասում, հիշում եք ֆեդերացիայի շուրջ պտտվող խոսակցությունները, լարում կար ֆեդերացիայում և պարոն Վանեցյանի այդ պաշտոնը ստանձնելը միտված էր գլխավորապես այդ ինստիտուտը թափանցիկ դարձնելուն, որովհետև խոսակցություններ էին պտտվում, որ էնտեղ որոշակի քրեական և մախինացիաների սխեմաներ էին գործում, և այդ շղթաները պետք է կոտրվեն։ Բայց մենք չտեսանք այդ փոփոխությունը։

-Դուք մի խոսքով կողմ եք հրաժարականին։

-Միանշանակ, կողմ եմ։

-Ֆուտբոլային թեմաներից անցում կատարենք խորհրդարանային գործունեությանը։ Այսօր խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց նախագծին, որով նվազագույն աշխատավարձը կլինի 68 հազար դրամ։ Եվ առաջին անգամ է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ավելի է նվազագույն սպառողական զամբյուղից։ Սա ողջունելի է, սակայն նշվում է, որ հունվարի 1-ից ավելանալու են մի շարք ապրանքների մաքսատուրքերը, հնարավոր է այս գումարի գնողունակությունը պահպանվի, սոցիալական դրական էֆեկտը նվազի։

-Կարևոր հարց է։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը եղել է նաև մեր նախընտրական ծրագրում։ Մենք անընդհատ խոսում ենք տնտեսական հեղափոխության կարևորության մասին, որը մեզ համար առաջնահերթություն է։ Եվ հունվարի 1-ին չեմ կարող ասել, թե ինչ ապրանք ինչ գնով կթանկանա, բայց կանխարգելող պրոցեսները կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: