Նոր Հայաստանում նվազագույն աշխատավարձն ավելին կլինի, քան սպառողական զամբյուղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

Շուրջ 80 000 քաղաքացու աշխատավարձ 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 24%-ով։ Խորհրդարանն այսօր միաձայն ընդունեց իշխող «Իմ քայլը» խմբակցության առաջարկած նախագծերի փաթեթը։

Այսպիսով, Հայաստանում գործատուն այլևս իրավունք չի ունենա աշխատողին մեկ դրույքի համար վճարել 68 հազար դրամից պակաս մաքուր աշխատավարձ։ Մինչ այս, նվազագույն աշխատավարձը կազմում էր 55 հազար դրամ։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ աշխատող մարդը չի վաստակի ավելի քիչ գումար, քան նվազագույն սպառողական զամբյուղն է, որի արժեքն այսօր 63 550 դրամ է։ Նվազագույն աշխատավարձի շեմ սահմանելուց առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետազոտություն է անցկացրել։ 1500 գործատուների 70%-ը դրական է վերաբերվել աշխատավարձի բարձրացմանը։ Ու թեև գործատուները առաջարկել էին նվազագույն աշխատավարձ սահմանել 70 հազար դրամը, կառավարությունը կանգնել է 68 000-ի սահմանին։ Իսկ, այսպես կոչված, կեղտոտ աշխատավարձը կկազմի 92000 դրամ։ Չնայած իշխանության այս քայլը ողջունելի է բոլորի կողմից, այդուհանդերձ, դրանում ևս առկա են ռիսկեր։

«Ստվերային տնտեսությունը կարող է զարգանալ։ Գործատուն մոտավորապես 18 000 դրամ ավել է վճարելու հարկերով նախորդ աշխատավարձի նկատմամբ։ Եթե մի քանի հոգի նվազագույն աշխատավարձ ստացող աշխատող ունի, զգալի թիվ կարող է կազմել հատկապես փոքր բիզնեսի մեջ»,- ասում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրա մտահոգությունը հենց միկրո, փոքր ու միջին բիզնեսն է։ Հետազոտություն են անցկացրել՝ բիզնեսի այդ հատվածի 49%-ը պատասխանել է, որ ստացված եկամուտը բավարարում է սնունդ և հագուստ գնելու համար, իսկ սառնարան, հեռուստացույց, ավտոմեքենա գնելու փող չի մնում։ Այլ կերպ ասած՝ եթե մինչ այս մանր ու միջին գործատուները ծայրը ծայրին հազիվ էին հասցնում, հիմա ավելի կդժվարանան, ասում է պարոն Մակարյանը․ «Հիմա էդ 49%-ի մեջ գտնվողների համար դա կատաստրոֆիկ թիվ կարող է լինել, որովհետև հենց այդպիսի ընկերություններում են նվազագույն աշխատավարձով մարդիկ աշխատում։ Հիմա էդ թվերը բարձրացնելը 18 000 դրամով նշանակում, որ նա ավել հարկ պետք է վճարի, այսինքն՝ ոնց որ մեկ հոգի ավել պահես»։

Նկատենք, որ կառավարությունը մտադիր է հունվարի 1-ից հարկերից ազատել մինչև տարեկան 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը։ Եվ այդուհանդերձ, Գագիկ Մակարյանը դրական է համարում նվազագույն աշխատավարձի բարձրացումը․ «Տնտեսության մեջ կմտնի մուլտիպլիկատիվ գումար։ Այդ գումարը ինչ-որ տեղերից կվերցվի՝ պետությունից կամ մասնավորից, և այդ գումարները կծախսվեն տնտեսության մեջ»։ 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը դրական է գնահատում, բայց և ասում է՝ դա կարող է բացասաբար ազդել աշխատանքի շուկայի վրա՝ որակավորված աշխատողները դուրս մղվեն, մեծանա ստվերային տնտեսությունը։

«Հարց է առաջանում՝ 13000 դրամի հավելյալ ծախսը ո՞վ պետք է հանձնառի՝ գործատո՞ւն, թե՞ գործավորը։ Այնպես որ՝ այստեղ կա խնդիր աշխատանքի պաշտպանվածության առումով։ Յուրաքանչյուր գործատու ունի իր սահմանափակ բյուջեն, և նա ձևը կգտնի, որ իր ծախսերը էապես չավելացնելով, իր շահույթի ծրագիրը ոչ միայն կատարի, այլ մի բան էլ գերակատարի»։

Հայաստանի նախկին նեոլիբերալ կառավարությունների անդամները զերծ են մնացել նվազագույն աշխատավարձի պարբերական բարձրացումից՝ հիմնավորելով, թե դա կհարվածի մասնավոր հատվածի մրցունակությանը։

Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ կյանքը ցույց տվեց, որ մասնավոր բիզնեսը ոչ թե աճեց, այլ՝ իր իսկ անարդյունավետությունը փորձեց շտկել ի հաշիվ նվազագույն աշխատավարձի․ «Նրանք օգտվում էին առիթից և փող չէին դնում արդիականացման, արդյունավետության աճի ուղղությամբ, և ողջունելի է, երբ այս կառավարությունը բերում է օրենքի մի նախագիծ, որով կտրուկ՝ 23%-ով ավելացվում է նվազագույն աշխատավարձը։ Սա տնտեսվարողների մոտ բերելու է լրացուցիչ ծախսեր, որոնց մի մասը պետությունը պետք է վերցնի իր վրա՝ խրախուսի ՓՄՁ-ին, ցածր տոկոսով վարկեր տրամադրի նորագույն տեխնիկայի ձեռքբերման համար, որը թույլ կտա մեկ միավորի հաշվով ծախսերը նվազեցնել, և դա ուղղել աշխատավարձային ֆոնդ, բիզնեսի վրա ճշումը շատ չի լինի և փոքր ու միջին բիզնեսը շատ չտուժի բեռի տակ»։

«Աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ կառավարությունը կանխատեսում է 4․5% գնաճ։ Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 1-ից ավելանալու են մի շարք ապրանքների մաքսատուրքերը, հետևաբար՝ գները։ Խնդիր է առաջ գալու 68000 դրամի գնողունակության պահպանման»,- արձանագրում է պարոն Պարսյանը:

«Եթե այդ 4․5% գնաճը տեղի ունենա ի հաշիվ առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի, որոնք նվազագույն սպառողական զամբյուղի մեջ են մտնում, ապա հնարավոր է իրավիճակ, որ 55 000-ով ավելի շատ ապրանքներ ձեռք բերել, քան այս 68 000-ով։ Կառավարությունը իր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը պետք է այնպես պլանավորի, որ մարդիկ չտուժեն կամ հնարավոր բարձրացումները շատ չլինեն, որ այդ նվազագույն սպառողական զամբյուղի մեծությունը, նվազագույն ամսական աշխատավարձը ամեն դեպքում ապահովվի»,- նկատում է նա:

Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը Հայաստանում բարձրացվել էր 2015 թվականին՝ 10%-ով, որը ցածր էր նվազագույն սպառողական զամբյուղից։ Նվազագույն աշխատավարձի փոփոխություն կզգա 45 000 մասնավոր և 35 000 պետական հատվածի աշխատող:

Ռոբերտ Անանյան