Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի արգելափակումն ԱՄՆ-Թուրքիա գործարքի արդյունք էր. Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.09.2026 | 09:32
Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը Բիշքեկում քննարկել են խաղաղության օրակարգը
31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
Բոլորը

Սպասելի էր, որ Հայոց ցեղասպանության բանաձևի հետագա ընթացքը կապված կլինի անդրկուլիսյան բանակցությունների հետ, որոնք վարվել և վարվում են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի արգելափակման հարցին:

«Անդրկուլիսյան այդ բանակցությունների գագաթնակետը եղավ Թրամփի և Էրդողանի հանդիպումը: Պատահական չէ, որ հանդիպմանը ներկա է եղել սենատոր Գրեմը, և դրանից հետո արդեն Սենատում վետո է դրել այդ բանաձևի վրա: Հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը Մերձավոր Արևելքում և Սիրիայում ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերի համար՝ Սպիտակ տունը սենատոր Գրեմի միջոցով կանգնեցրեց բանաձևի հետագա ընթացքը: Այսինքն՝ հերթական անգամ գործարք տեղի ունեցավ, որը խոչընդոտեց պատմական արդարության և բարոյականության վրա հիմնված այս բանաձևի հետագա ընթացքը»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան համաձայնություններին ու հարաբերություններին, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ ամենաթեժ խնդիրն այդ հարաբերություններում Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ների գնման խնդիրն է:

«Այս խնդիրը կողմերը որոշել են մի կողմ  թողնել, որպեսզի իրենց ներկայացուցիչները շարունակեն բանակցությունները ու գտնեն լուծում: Ընդ որում՝ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայնում է վաճառել «Պատրիոտ» համակարգերը Թուրքիային: Եթե սկզբում, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան գնել է և տեղակայում է Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ամերիկացիները հայտարարեցին, որ «Պատրիոտ»-ներն ընդհանրապես չեն վաճառելու: Ներկայումս փոփոխություն է տեղի ունեցել ամերիկյան մոտեցումներում»,- ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Եվս մեկ խնդիր էլ, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, կապված է Սիրիայում քրդական գործոնի, մասնավորապես՝ նավթի հետ:

«Ամերիկացիները շարունակելու են իրենց ձեռքում պահել նավթի հանքերը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում՝ Եփրատից դեպի արևելք, այդ տարածքը հիմնականում բնակեցված է քրդերով: Մոտավոր հաշվարկներով՝ ամերիկացիներն ամսական 30 մլն դոլարի շահ են ստանում այնտեղից: Ամերիկացիները հայտարարում են, որ նավթի շահույթը գնում է քրդերին օգնելուն, բայց նավթը պետք է դուրս բերվի ու հիմնականում դուրս է բերվում Թուրքիայի տարածքով և վաճառվում»,- ասաց Սաֆրաստյանը:

Նա չի բացառում, որ թուրք-ամերիկյան համաձայնություն կա՝ քրդերին Թուրքիայի և Սիրիայի սահմանից հեռացնելու վերաբերյալ, ինչն Անկարայի վաղեմի պահանջն է. «Ամերիկացիներն այդ առաջարկին կողմ են, որովհետև նրանք հնարավորություն են ստանում, քրդերի վրա հիմնվելով, ստեղծել փոքր պետություն կամ ինքնավար միավորում, որը կգտնվի ամերիկացիների վերահսկողության ներքո, և նրանք հնարավորություն կունենան օգտագործել այդ հանքերը նաև հետագայում: Թուրքիայի շահերից բխում է դա, քանի որ Անկարան ուզում է քրդերին հնարավորինս դուրս հանել թուրք-սիրիական սահմանից»: