Ռուբեն Գևորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» կոշտ պատասխանը Հայկ Մարությանին․ «Ձեր մեջ խոսում է նախանձը, թույնը և քաղաքական կեղտը»

Լուրեր

27.10.2024 | 21:56
Ուկրաինան չի վախենում Թրամփի հաղթանակից․ ռազմական աջակցություն կտրվի․ Երմակ
27.10.2024 | 21:41
Մենք դարձանք ռուսական հատուկ գործողության ականատեսն ու զոհը․ Վրաստանի նախագահը՝ ընտրությունների մասին
27.10.2024 | 21:00
Սպենդիարյանի աճյունը «շրջափակված է» սրճարաններով. ապաքաղաքական զրույց Մարինե Օթարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2024 | 20:50
«Անկախ դիտորդի» նախնական հաղորդագրությունը՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին
27.10.2024 | 20:29
Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ոսկե մեդալ
27.10.2024 | 20:17
ՄԱԿ-ի ԱԽ-ն վաղը նիստ կգումարի Իրանին հասցված հարվածների առնչությամբ
27.10.2024 | 19:14
Իրանի վրա հարձակումը ճշգրիտ էր և հզոր. Նեթանյահու
27.10.2024 | 18:01
Ընտրությունների օրինականության հետ կապված կասկածներ կամ հարցականներ չկան․ Կոբախիձե
27.10.2024 | 17:15
Իրանի նախագահն Իսրայելին մեղադրում է Թեհրանի և այլ նահանգների վրա հարձակումների համար
27.10.2024 | 16:25
Պուշկինի թունելում երթևեկությունը կփակվի 30 րոպեով
27.10.2024 | 15:41
Հրդեհ՝ Գյուլբենկյան փողոցում գտնվող հացի փռում
27.10.2024 | 14:34
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2024 | 14:12
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2024 | 13:51
2019-2024 թթ ընթացքում հոկտեմբերի 27-ին առնչվող գործով հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում․ դատախազություն
27.10.2024 | 13:44
Առաջիկա 4 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Բոլորը

Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբոն) արձագանքել է «Դեյզի» այգու սեփականաշնորհման շուրջ վերջին քննարկումներին և, մասնավորապես, օգոստոսի 2-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը։

ԲՀԿ-ական նախկին թաղապետը կոշտ գնահատականներ է հնչեցրել Մարությանի հասցեին։ Հիշեցնենք, որ քաղաքապետ Մարությանը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր հետևյալը․ «Գալիս են մարդիկ՝ սա իմ հողատարածքն է, ուզում եմ այստեղ շենք կառուցել։ Ես հատիկ-հատիկ բոլորը նայում եմ և հենց տեսնում եմ՝ կասկածելի է, կա Google Earth ծրագիր, որտեղ կարողանում ես ժամանակային հետ տալ։ Հետ ես տալիս, տեսնում ես՝ մեծ այգի է, որը փոսի է վերածվել։ Սա Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածն է, տարածքն իրավունք չունի օտարվելու, բայց օտարվել է և ո՞ւմ է օտարվել՝ այդ վարչական շրջանի թաղապետի աղջկա անունով։ Ես կանգնեցնում եմ պրոցեսը, թույլ չեմ տալիս շինարարություն լինի և ասում եմ՝ ուղարկեք դատախազություն»: Հայկ Մարությանի հիշատակած նախկին թաղապետը Ռուբեն Գևորգյանն է, որը առավել հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականունով։ Նրա ընտանիքին է անցել «Դեյզի» այգին, երբ դեռ Գևորգյանը թաղապետ էր։ Այս առիթով նախկին թաղապետը պարզաբանել է հետևյալը․

 

«Ինչ վերաբերում է Դավթաշենի 4-րդ թաղամասի 13,14 շենքերի հարակից տարածքին, որի մասին այսօր անտեղյակները ապատեղեկատվություն են տարածում հասարակության շրջանում, եղել է մեծ ժայռաբեկորներով տարածք, որտեղ 21 տարեկան աղջիկս ցանկություն հայտնեց իր կողմից այդ ժայռաբեկորների հարթեցման պարագայում, այնտեղ հիմնել սրճարան և այդ բիզնեսի կայացման համար այնտեղ կառուցեց կենդանիների ու թռչունների հարմարավետ վանդակներ և կանաչապատեց էկզոտիկ և տեղական բույսերով ու ծաղիկներով, իսկ սրճարանի անվանումը դրեց «Դեյզի» իր աղջնակի անունով։ Դա եղել է ընդամենը վարձակալական հիմունքներով հողահատկացում՝ հասարակական կառույցներ իրականացնելու նպատակով»։ Հետո Ռուբեն Գևորգյանը նշում է, թե իր թաղապետ լինելու ժամանակ հողի սեփականաշնորհման օրենք չի գործել Հայաստանում և ինքը ոչ մի կտոր հող իր թաղապետության օրոք չի սեփականացրել․

 

«Այդ տարածքը սեփականացվել է ինձանից հետո համապատասխան հողի սեփականության օրենքի բոլոր իրավական դրույթների հիման վրա։ Նշված տարածքում հողային աշխատանքներ իրականացնելու համար, օրինականությունը ճշտելու համար նախկին իշխանության օրոք, դատախազության որոշ բողոքների հիման վրա ծառահատումների հետ կապված հարուցեց քրեական գործ, կատարվող քննության արդյունքում կարճվեց գործը՝ համոզվելով օրինականության փաստերին»։ Ռուբեն Գևորգյանը շեշտում է, որ նախկին իշխանությունների կողմից իր ընտանիքը հանգիստ չի ապրել՝ ամեն շարժ խստագույնս ստուգվել է․

 

«Իսկ եթե աղջիկս, ով Դավթաշենում կառուցված Ռիբոկ սպորտային ակումբի սեփականատերն է և գործադիր տնօրենը, եթե այդ մեծ ներդրումը չաներ, ապա այդ արվարձանային համայնքում հաստատ դա էլ թույլ չէին տա, որ իրականացներ, թեպետ բազում խոչընդոտների է հանդիպել բանկային գործընթացներում։ Հավելեմ, որ Ռիբոկ սպորտային ակումբը որը հիմնվել է նույն այդ 13,14 շենքերին հարակից տարածքում (ուր որոշ ապաշնորհ իշխանավորների կողմից փոս անվանումն է ստացել), համարվում է աշխարհի ամենահզոր ժամանակակից ակումբը, հրավիրում ենք՝ ե՛կ, տե՛ս ընկեր քաղաքապետ, ծանոթացիր Երևան քաղաքում կառուցված հրաշքի հետ։ Հրաշք մի կառույց էլ նորակերտ ճարտարապետությամբ պիտի կանգնի Ձեր կողմից մատնանշված փոսում բավականին մեծ ֆինանսական ներդրումով և ինչ ամոթ է, ներդրումներից եք խոսում այնինչ անգամ տեղի ներդրողին եք խոչընդոտում ձեր անհիմն և անօրեն վերաբերմունքով, ուր խոսում է Ձեր մեջ նախանձը, թույնը և քաղաքական կեղտը»։

 

Ռուբեն Գևորգյանը նշում է նաև, որ ինքը հողատարածքի ձեռքբերման ժամանակ անազնիվ քայլերի չի դիմել։ Նախկին ԲՀԿ-ական պատգամավորի կողմից այգու սեփականաշնորհման պատմությանը անդրադարձել է նաև Factor TV-ն։ Ուշագրավ է, որ քաղքապետ Հայկ Մարությանը՝ օգոստոսի 2-ին տված հարցազրույցի վերաբերյալ «Ծաղիկ Ռուբեն» որոշել է պարզաբանում ներկայացնել երեքուկես ամիս անց միայն։