Նախարարի հանձնարարությամբ «Օլանզապին» և «Զիպրեքսա» դեղերի կենսահամարժեքության փորձաքննություն կիրականացվի

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Հոգեկան խնդիրներ ունեցող խմբի կողմից շարունակվող դժգոհությունը տեղական արտադրության օլանզապին դեղի որակից և դրա փոխարեն միայն ամերիկյան արտադրության զիպրեքսա դեղի պահանջ բարձրացնելու կապակցությամբ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանձնարարել է Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իրականացնել նշված երկու դեղի կենսահամարժեքության փորձաքննություն։

Փորձաքննությունը կիրականացվի շահառուների երկու տարբեր խմբի շրջանում։ Տեղական արտադրության բաղադրության կամ որակի դույզն ինչ շեղման հայտնաբերման դեպքում արտադրող կազմակերպությանը կպարտադրվի ապահովել պահանջված որակը և արդյունավետությունը։

Նշենք, որ օլանզապինը նշված երկու դեղի ազդող նյութն է։  

Նախարարության կողմից կենտրոնացված գնումներով հայտարարված մրցույթում, ՀՀ­ում գործող «Գնումների մասին» օրենքի պահանջով, հաղթող է ճանաչվել 10 անգամ ավելի ցածր գին ունեցող տեղական արտադրության օլանզապինը։

Նաև հավելենք, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում  դիսպանսեր հսկողության տակ գտնվող հայկական օլանզապին ստացող 198 հիվանդների շրջանում երբևէ որևէ դժգոհություն չի եղել։ Մինչդեռ դժգոհողների փոքրաթիվ խումբը մերժողական վերաբերմունք է դրսևորում նաև հումանիտար ճանապարհով ձեռք բերված կանադական օլանզապինի նկատմամբ։

Փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացվի։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Factor.am-ը թեմայի շուրջ զրուցել էր «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանի հետ, որը նշել էր, թե պահանջում են վերականգնել արտահիվանդանոցային բուժումը «Զիպրեքսա» դեղով ծրագիրը: