Ո՞ր մարմինը պետք է տեղաբաշխեր բյուջեի 62 միլիարդ հավելյալ եկամուտը․ ԱԺ-ն չի՞ իրացնում իր լիազորությունները

Լուրեր

04.11.2024 | 23:04
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Սլովակիայում ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել
04.11.2024 | 22:46
Թուրքիան մտադիր է ավելացնել պաշտպանական արտադրանքի արտահանումը 6,2 մլրդ դոլարի պայմանագրեր կնքելուց հետո
04.11.2024 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2024 | 22:14
Ադրբեջանը 4,7 մլն դոլար է վճարել լոբբիստներին՝ COP29-ից առաջ իր «ավտորիտար իմիջը մաքրելու» համար․ Democracy for Sale
04.11.2024 | 21:58
Մեղրաշենի բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա համագյուղացուն. ՔԿ
04.11.2024 | 21:43
Սպիտակ տան և Հարիսի նստավայրի շուրջ անվտանգության պատնեշներ են տեղադրվել
04.11.2024 | 21:30
Փաշինյանը Պուտինին չէր դիմի, եթե ռուսները չուզեին հեռանալ Մեղրիից և Զվարթնոցից․ ՌԴ-ն ասել է՝ դու ասա՝ կհեռանամ․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2024 | 21:16
«Գոյ»-ին բանալի չտվեցին. թատրոնի դերասանները շարունակում են թակել «արդարադատության դուռը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2024 | 21:01
Նյու Յորքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խնայել ջուրը երաշտի պատճառով
04.11.2024 | 20:45
Հայտնի է` ինչ կազմով կներկայանա Հայաստանի հավաքականը սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությանը
04.11.2024 | 20:30
ՀՀ իշխանությունը կարող է Բաքու գնալ COP29-ին մասնակցելու, եթե հայ ռազմագերիները վերադարձվեն, Բաքուն գին վճարի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2024 | 20:22
Էրդողանն ու Ալիևը Ղրղզստանում կմասնակցեն Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովին
04.11.2024 | 20:13
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
04.11.2024 | 20:01
Ֆրանսիայում դատական ​​գործ է հարուցվել TikTok-ի դեմ դեռահասների մահվան պատճառով
04.11.2024 | 19:45
180 հազար դոլար և 15 երգից ընդամենը 3-ը Երևանի մասին․ ինչի համար են ծախսվել հարկատուների գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետը ազդարարեց պետական բյուջեի եկամտային մասի կանխատեսվող 62 մլրդ դրամ գերակատարման մասին և հայտարարեց, որ խնդիր ունեն քննարկելու, «թե ինչպես պետք է տեղաբաշխել այդ հավելյալ բյուջետային միջոցները»: Վարչապետը հայտնել էր, որ կառավարությունն արդեն իսկ որոշել է 17 մլրդ դրամ հատկացնել ճանապարհաշինության, զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման համար և արձանագրել. «Մենք պետք է մնացած միջոցների մասով կայացնենք որոշումներ: Խոսքը մոտավորապես 45 մլրդ դրամի մասին է, որի շուրջ պետք է ճիշտ որոշում կայացնենք, թե ինչպես ծախսել այդ գումարը»:

Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է կառավարության ներկայացմամբ: ԱԺ-ն, որպես քաղաքացիների կողմից ընտրված պետական իշխանության միակ մարմին, հարկատուների անունից լիազորված է տիրապետել, օգտագործել և տնօրինել Հայաստանի Հանրապետության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները: Տարեկան բյուջեի մասին օրենքի ընդունումով ԱԺ-ն պետական ֆինանսների կառավարման հետ կապված որոշակի գործառույթների և գործարքների կատարումը պատվիրակում է ՀՀ կառավարությանը:

Վերը նշված 62 միլիարդ դրամի վերաբերյալ ԱԺ-ն որևէ որոշում չի ընդունել:

Եթե կառավարությունն իրավասու է ինքնուրույն որոշել «լրացուցիչ» կամ «հավելյալ» միջոցների ճակատագիրը, ապա ոչինչ չի խանգարում ԱԺ ընդունմանը ներկայացնել փոքր բյուջե, ապա ինքնուրույն, առանց ԱԺ համաձայնության, որոշումներ կայացնել պետական «լրացուցիչ» կամ «հավելյալ» միջոցների կառավարման վերաբերյալ, դրանով իսկ ԱԺ-ին զրկելով ժողովրդավարական հասարակությունում ընդհանրապես և խորհրդարանական հանրապետությունում մասնավորապես նրան տրված կարևորագույն լիազորությունից՝ որոշել, թե ինչպես պետք է կառավարվեն պետական միջոցները:

Այն հանգամանքը, որ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունեցող իշխող ուժը տարեկան բյուջեի մասին օրենքում ներառում է կետեր, որոնցով վերաիմաստավորվում է «Բյուջետային համակարգի մասին» օրենքում արդեն իսկ սահմանված «փոփոխություն» և «վերաբաշխում» հասկացությունները, թուլացնում է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, քանի որ կառավարությանը տալիս է պետական միջոցների վերաբերյալ որոշումների լիազորություններ, որոնք պատկանում են ԱԺ-ին: Պետական միջոցները, ՀՀ վարչապետի բառով ասած՝ «տեղաբաշխել» կարող է միայն ՀՀ ԱԺ-ն:

«Բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կարող է միայն «վերաբաշխել» ԱԺ կողմից արդեն իսկ «տեղաբաշխվածը»: Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետի նշած 62 մլրդ հավելյալ եկամուտը Ազգային ժողովի կողմից չի բաշխվել:

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը չի տալիս «վերաբաշխում» բառի սահմանումը, ինչը նշանակում է, որ «վերաբաշխում» հասկացությունը սահմանելիս պետք է օգտվենք հայերենում այդ բառի օգտագործման սովորական իմաստից: Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից 1980թ. հրատարակված «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը» «վերաբաշխել» բառը բացատրում է որպես «նորից՝ վերստին բաշխել, մի անգամ բաշխվածը կրկին բաշխել», սակայն երբեք ոչ որպես «տեղաբաշխել»: Եթե 1980թ. ի վեր հայոց լեզվում տեղի են ունեցել այնպիսի արմատական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս պնդել հակառակը, ապա այս հարցում հստակություն է պետք մտցնել:

Ըստ էության, այսօր ԱԺ կողմից կառավարության ֆինանսատնտեսական քաղաքականության վրա ազդելու միակ ժամանակը պետական բյուջեի մասին օրենքի ընդունման պահն է: Դրանից հետո ԱԺ-ն այլևս չունի բյուջեի, դրա կատարման վրա ազդելու, կամ կատարման հաշվետվության հիման վրա որևէ էական քայլ կատարելու հնարավորություն: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ-ն չի կարող ազդել կառավարության գործունեության վրա, քանի որ վերը նշված սահմանադրական օրենքի հոդված 18-ի 3-րդ մասի համաձայն պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու ԱԺ որոշման նախագիծը չընդունվելու դեպքում այն ընդամենը համարվում է «մերժված» և չի առաջացնում որևէ իրավական, քաղաքական կամ այլ հետևանք: Այսինքն, ՀՀ կառավարությունը հանգիստ կարող է շարունակել իր գործունեությունը, նույնիսկ եթե ԱԺ-ն չի ընդունում երկրի կարևորագույն ֆինանսատնտեսական փաստաթղթի վերաբերյալ նրա ներկայացրած հաշվետվությունը:

ՀՀ օրենսդրությունը բոլորովին այլ կարգավորում է նախատեսում համայնքային բյուջեների կատարման տարեկան հաշվետվության դեպքում: Եթե համայնքային բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ավագանին չի հաստատում, համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը («Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի հոդված 35-ի 8-րդ մաս): Ակնհայտ է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի վերը ներկայացված ձևակերպմամբ նախկին իշխանությունները փորձում էին ջերմոցային պայմաններ ստեղծել, որպեսզի որևէ սպառնալիք և խոչընդոտ իրենց կառավարմանը չլինի: Հավանաբար ճիշտ կլինի, որ ժողովրդավարական արժեքներ կրող և դավանող իշխանությունը փոխի այլ արժեքային համակարգի վրա ձևավորված օրենսդրությունը:

Սակայն վերը նշված դեպքում առաջանում է իրավական տեսակետից անհասկանալի մի իրավիճակ, քանի որ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի մաս 4-ի համաձայն՝ տվյալ բյուջետային տարվա համար բյուջետային գործընթացը սկսվում է ՀՀ վարչապետի կողմից առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշման ընդունման օրը և ավարտվում՝ տվյալ բյուջետային տարվա բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու օրը: Այսինքն, եթե ԱԺ-ն մերժել է պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը, ապա տվյալ տարվա բյուջետային գործընթացը չի կարող ավարտված համարվել:

Ժամանակը ցույց կտա, թե արդյոք ՀՀ Ազգային ժողովը պատրաստվու՞մ է վերականգնել պետական ֆինանսական կառավարման համակարգում իր դերը:

Արտակ Քյուրումյան