Հեքիաթ է․ ՊԵԿ արձագանքը աշխատակիցների խոսակցությունները գաղտնալսելու մասին

Լուրեր

01.09.2026 | 16:06
«Ռուսական երկաթուղիները» բաց են Հայաստանի հետ երկխոսության համար ու կատարում են պայմանագրի բոլոր կետերը․ Օլեգ Բելոզերով
01.09.2026 | 15:55
«Փյունիկը» հաստատեց Կառլեն Հովհաննիսյանի տեղափոխությունը ռուսական ակումբ
01.09.2026 | 15:41
Մենք ունենք իրական, գործող խաղաղություն, բայց չունենք խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
01.09.2026 | 15:30
Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է
01.09.2026 | 15:19
Պուտինն ու Ալիևը շփվել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 15:10
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է // Փաշինյանը ելույթ է ունեցել Շանհայում․ ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 15:10
Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտերին պատրաստվում տարբեր երկրներում
01.09.2026 | 14:53
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում  TRIPP-ի միջոցով․ Փաշինյանի հայերեն ելույթը՝ Բիշքեկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 14:48
Հարավային Կովկասը՝ հակամարտությունների նախկին գոտին, վերածվում է խաղաղության գոտու․ Ալիև
01.09.2026 | 14:35
Աերացիայի բնակիչները կշարունակեն ապրել տնակներում․ քաղաքային իշխանությունն ու բնակիչները համաձայնության են եկել 
01.09.2026 | 14:26
Լավատեսորեն ենք տրամադրված․ Օվերչուկը՝ Փաշինյան-Պուտին սպասվելիք հանդիպման մասին
01.09.2026 | 14:23
Կաշառք, փողերի լվացում, պետական միջոցների վատնում․ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
01.09.2026 | 14:15
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին
01.09.2026 | 14:10
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը գիրք է հրատարակել
01.09.2026 | 13:59
Դպրոցներում ու բուհերում անձնական տվյալների մշակումը պետք է լինի օրինական և համաչափ․ ԱՏՊԳ
Բոլորը

«Հեքիաթասացության ժանրին բնորոշ տեղեկատվություն է»․ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանն այսպես արձագանքեց ՊԵԿ երկու աշխատակիցներին գաղտնալսելու և հայհոյախառն խոսակցության պատճառով աշխատանքից հեռացնելու մասին մամուլում հայտնված տեղեկատվությանը, միևնույն ժամանակ հաստատելով, որ նրանք ազատվել են աշխատանքից։

Այսօր «Ժամանակ» թերթը գրել է, թե նախորդ օրը աշխատանքից ազատվել են Արարատյան մաքսատան ղեկավար Զորիկ Ավետիսյանը, ով նախկինում ԱԱԾ սպա էր և համարվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը, և Ավետիսյանի տեղակալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի եղբայր Գեղամ Սարմազանյանը:

Ըստ հրապարակման՝ ազատման պատճառը եղել է պետի ու տեղակալի խոսակցությունը, որի ընթացքում Սարմազանյանը հայհոյախառն արտահայտություններով բողոքել է, որ ՊԵԿ-ում միայն բարձր ղեկավարությունն է պարգևավճարներ ստանում: «Նրանց հեռախոսները գաղտնալսվել են, ինչի արդյունքում երկուսն էլ ազատվել են աշխատանքից: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի վարորդին հաջողվել է եղբոր ազատման հրամանը չեղյալ համարել»,- գրել է թերթը։

ՊԵԿ ներկայացուցիչը նշեց, որ աշխատանքից ազատված անձինք հանդիսացել են ոչ թե Արարատյան մաքսատուն-վարչության պետ և պետի տեղակալ, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլեւ պաշտոնավարել են տարբեր ստորաբաժանումներում: «Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ Ավետիսյանը զբաղեցրել է Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի, իսկ Գեղամ Սարմազյանը՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնը»։

Ինչ վերաբերում է Գեղամ Սարմազյանին, ով հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի վարորդի եղբայրը, ապա ըստ Լուսինե Մկրտչյանի, նա համակարգի հնաբնակներից է, աշխատանքային գործունեությունը սկսել է տեսուչից, այնուհետև երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ:

«Հետևաբար, Սարմազյանի պաշտոնավարումը ենթադրյալ բարեկամական կապերով պայմանավորելը` պարզապես անհեթեթ է: Միաժամանակ հայտնում ենք, որ նշված անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և աշխատանքից ազատվելու հրամանը չեղյալ համարելու վերաբերյալ թերթի տվյալները ևս չեն համապատասխանում իրականությանը: Սեփական դիմումի համաձայն վերջիններիս ազատման հրամաններն արդեն ստորագրված են ՊԵԿ նախագահի կողմից»,- եզրափակեց ՊԵԿ ներկայացուցիչը։

Ռոբերտ Անանյան