Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ, հալալ է. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որևէ մեկի հասցեին վիրավորական բան չի եղել երեկ, այլ ԲՀԿ-ի սկզբունքը, մոտեցումը, տեսակետը Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցածին:

Հարցին, թե երեկ այդ միջադեպից հետո ո՞ւր էր անհետացել Գևորգ Պետրոսյանը, արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ինքը Գևորգ Պետրոսյանի հետ խիստ խոսակցություն է ունեցել, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք Գևորգ Պետրոսյանի հետ հանդիպման էինք, միասին գնացել ենք հանդիպման, ուրիշ բան չի եղել: Մարդիկ հեքիաթներ են պատմում, եզրակացություններ անում: Մեր կողմից աղմուկ չի եղել, դրա մասին կարող եք հարցնել աղմուկ անողներին, որ կարող է իրար չեն հասկացել կամ չգիտեմ ինչ»:

Հարցին՝ ինքը և՞ս կարծում է, որ «հալալ է Գևորգ Պետրոսյանին, որ կարողացավ մենակով օրակարգ բերել ու գմփցնել» (նման հայտարարություն էր արել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը – խմբ.), Ծառուկյանն արձագանքեց. «Ես կարող եմ ասել՝ հալալ է, ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, որ նա, որպես հայ քրիստոնյա ազգ, առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ, մեզ համար անընդունելի է, որ ասենք թե համասեռամոլները երեխա որդեգրեն և այդ երեխային դաստիարակեն: Ո՞վ կարող է ասել, թե նրանց դաստիարակած երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք, որը ԲՀԿ-ի համար, սկսած Ծառուկյանից, անընդունելի է: Ինչքան ուզում է ասեն՝ մենք հետամնաց ենք, դա մեզ համար անընդունելի է»:

Դիտարկմանը, որ իշխող ուժի ներկայացուցիչները նշում են, որ երբեք նման նախադեպ չի եղել, և դա արհեստական օրակարգ է, Ծառուկյանն արձագանքեց. «Ձեր ցավը տանեմ, մենք ասում ենք՝ եկեք օրենք ընդունենք, վա՞տ ենք ասում: Թե չէ այսօր նայում ես՝ դրսից են գալիս, ներսից են գալիս»:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մի օրինագիծ էր ներկայացրել, որով արգելվում է նույնասեռական զույգերին երեխա որդեգրել: Պետրոսյանի ելույթի ժամանակ վեճ ծագեց նրա և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև: Վերջինն անգամ ակնարկեց, որ կարող է պատգամավորը զրկվել խոսքի իրավունքից: Դրանից հետո Գևորգ Պետրոսյանն անհետացավ ԱԺ-ից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան